
Իրանը տարեսկզբից տեղադրել է 700 արդիականացված ցենտրիֆուգ. Associated Press

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը տարեսկզբից արդեն իսկ տեղադրել է 700 արդիականացված ցենտրիֆուգ՝ ուրանի հարստացման համար: Այս մասին գործակալությանը հայտնել են Վիեննայում գտնվող ԱԷՄԳ-ի շտաբ-բնակարանում եղած աղբյուրները:
Ենթադրվում է, որ խոսքը գնում է նոր սերնդի IR-2M ցենտրիֆուգների մասին: Աղբյուրներն ընդգծել են, որ ներկա դրությամբ չի գործում տեղադրված ցենտրիֆուգներից և ոչ մեկը, իսկ մի մասի մոնտաժման գործընթացը դեռ չի էլ ավարտվել:
Իրանի իշխանությունները քանիցս հայտարարել են, որ երկրին անհրաժեշտ է 50.000 ցենտրիֆուգ, որպեսզի ամեն տարի կարողանան իրենց ապագա ատոմակայաններն ապահովել վառելիքով: