Այսօր Կապան քաղաքում մեկնարկեց վավերագրական ֆիլմերի փառատոնը, որը կշարունակվի մինչև ապրիլի 13-ը: Սյունիքի մարզում փառատոնի կազմակերպիչ «Երկյակ» ԵՀԿ նախագահ Արմեն Դավթյանի խոսքով՝ փառատոնը կանցկացվի Կապան և Քաջարան քաղաքներում:
Ասադը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև բացառիկ հարաբերությունները զարգացում կապրեն նաև Մադուրոյի նախագահության ընթացքում:
Բոլոր նրանք, ովքեր ընտրակաշառքի փաստին ականատես կլինեն, դրանից կվրդովվեն, կդժգոհեն, թող գան կուսակցության կենտրոնական գրասենյակ, թող զանգահարեն ինձ, ինք կգնամ իրենց մոտ:
Twitter-ի համաշխարհային թրենդներում են հայտնվում այն բառերը որոնք մեկ ժամում հիշատակվում են նվազագույնը 10.000-20.000 հաղորդագրությունում:
Մենք բացառիկ կարևորում ենք այս շարժումը, բացառիկ կարևորում ենք Րաֆֆի Հովհաննիսյանի անձի դերակատարությունը, բայց կան բաներ, որ մենք չենք հասկանում. մենք չենք հասկանում մի օրով Մոսկվա գնալը և «հայ ժողովրդի հաղթանակը» Մոսկվայից բերելը, մենք չենք հասկանում ամսի 9-ի Ոստիկանապետի հետ մոմավառությունը, մենք չենք հասկանում, օրինակ, ամսի 9-ին Հիսուսի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելը: Որքան մենք գիտենք, Հիսուսը հարություն է առել:
«Գագիկ Ծառուկյանն առանցքն է մեր կուսակցության, այն հիմքն է, որի վրա կառուցվել է այն ամենն, ինչ կոչվում է «Բարգավաճ Հայաստան», այն հոգեվիճակը, որը կոչվում է «Բարգավաճ Հայաստան», այն զգացմունքը, զգացողությունը և գործնական քայլերը, որ կոչվում է «Բարգավաճ Հայաստան»։ Այն, ինչ մատուցվում է մեր բնակիչներին, մատուցվում է, այդ հիմքերից է բխեցվում, ինչի՞ մասին է խոսքը,»,-այսպիսի պատասխան տվեց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը 168.am-ի այն հարցին, թե ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցում քարոզարշավին:
ՀՀ ՊՆ N զորամասի պահեստապետ Արայիկ Բադալյանը 2012թ դեկտեմբերի 16-ից մինչև 23-ը, պարբերաբար յուրաքանչյուր օր տարբեր տեսակի ու քանակի սննդամթերքը դուրս է բերել պահեստից՝ իրացնելու նպատակով: Սա, ըստ նախաքննական մարմնի, իսկ քրեական գործը վարույթ է ընդունվել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Փաշազադեն ընտրվել է նաև ԱՊՀ Մուսուլմանների Խորհրդատվական խորհրդի ղեկավարի պաշտոնում:
«Քաղաքական ժուլիկությունը սկզբում Լևոն Տեր-Պետրոսյանը փորձ արեց իրականացնել ՀՀԿ-ի միջոցով, բայց վերջինս լավագույնս օգտագործեց Տեր-Պետրոսյանի պատրաստակամությունն ու ասաց ցտեսություն, ես չեմ կարող դավադիր քայլ անել գործընկերոջս նկատմամբ»,- ասում է Ռ.Հակոբյանը
Նրանցից 4-ը հրապարակավ է ենթարկվել մահապատժի, իսկ մնացյալ երեքը՝ Շիրազի «Ադիլաբադ» բանտում:
Թուրքական ոստիկանությունը ձեռնարկել է հատուկ գործողություն՝ ընդդեմ «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության տեղական մասնաճյուղի:
Դրանով իսկ նախագահ Ֆրանսուա Օլանդը փորձել է պատասխանել այն մեղադրանքներին, որ իր կաբինետը բաղկացած է այսպես կոչված gauche caviar-ներից՝ «հարուստ ձախերից»:
Ֆուտբոլային հայտնի գործակալ Դմիտրի Սելյուկը հայտարարել է, որ Մխիթարյանը, Յարմոլենկոն և Կոնոպլյանկան դժվար թե տեղափոխվեն այլ ակումբներ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Բաբաջանի խոսքերով՝ ՄԱԿ-ի կառույցում անհրաժեշտ է իրականացնել բարեփոխումներ, որոնք կուժեղացնեն այդ կառույցը:
Ի վերջո, «հզոր» ԲՀԿ-ն մեծ առաքելություն կատարեց նախագահական ընտրություններում, բայց դրանից հետո կորցրեց ամենակարող այլընտրանքի ընկալումը: Հիմա վերականգնվում է հենց այդ ընկալումը, քանի որ առանց դրա ԲՀԿ-ի ֆունկցիան իշխանական համակարգի պահպանման գործընթացում արդյունավետ չի կարող լինել:
Մի քանի օր առաջ Թուրքիայում տեղի ունեցավ ամոթալի միջադեպ, երբ հեծանիվով երթևեկող Սաակաշվիլին բախվեց բեռնատարի հետ:
«Միլանի» նախկին ֆուտբոլիստ 37-ամյա Կլարենս Զեեդորֆը շարունակում է արդյունավետ ֆուտբոլ ցուցադրել բրազիլական «Բոտաֆոգոյում»:
Փհենյանը դա ներկայացրել էր երեկ՝ ընդգծելով, որ հյուսիսկորեական կողմի պատասխան միջոցները կձեռնարկվեն առանց նախազգուշացման, եթե Սեուլը ձեռնարկի այնպիսի գործողությունները, որոնք կվիրավորեն ԿԺԴՀ-ի բարձր արժանապատվությունը:
Այսօր ՀՀ Ոստիկանության օրն է: Այդ կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքը ներկայացրել է նաև Ոստիկանության օրվան նվիրված տեսահոլովակ:
ՀԱԿ-ի և ցանկացած այլ կուսակցության հետ մեր համագործակցությունը տեղի է ունենում այն ընդհանուր շահերի շուրջ, որոնք տեսանելի են ընտրողների համար:
Համաներման տակ են ընկել մինչև 2013 թվականի ապրիլի 16-ն ընկած ժամանակահատվածում հանցագործություններ կատարած անձինք:
Նախորդ տարի համաշխարհային ռազմական ծախսերը նվազել են 0.5 տոկոսով՝ համեմատած 2011 թվականի հետ և կազմել en 1.75 տրիլիոն դոլար, ինչը համարժեք է գլոբալ ՀՆԱ-ի 2.5 տոկոսին:
2013 թվականի ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանն առանձնացրել է երեք հիմնական իրավական խնդիր՝ Բաղրամյան պողոտան փակելու իրավաչափություն, ցույցին մասնակցող 16 անձանց ոստիկանություն բերման ենթարկելու օրինականություն և Արմեն Մարտիրոսյանի հետ կապված միջադեպի լիարժեք բացահայտում:
Այդ տարածքները մոտ 6 ամիս է, ինչ գտնվում էին ապստամբների վերահսկողության ներքո:
Ազատության պողոտայում՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հարևանությամբ, ՀՀ ՊՆ-ի հաշվեկշռում գրանցված KIA մակնիշի ՊՆ 0032 Մ համարանիշի ավտոմեքենայի վարորդը մեքենան կայանել էր հետիոտնի համար նախատեսված վայրում:
Իրանում 11-րդ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2013 թվականի հունիսի 14-ին:
Թուրքական թերթն այդ հոդվածն ու քարտեզը հրապարակել է այն բանից հետո, ինչ մարտի 21-ին քուրդ առաջնորդ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալներին կոչ արեց դադարեցնել զինված պայքարն ու անցում կատարել ժողովրդավարական պայքարին:
««Տեցի կռուգ» կոչվող վայրում երեկ տաքսիստների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ քաղաքապետացու, ԲՀԿ ավագանու ցուցակի երկրորդ համար Գուրգեն Արսենյանը «Ժամանակի» հարցերին պատասխանելուց հետո հայտարարեց, թե ուզում եք «գըմփ նյութ» անել, որ ավելի բարձր աշխատավարձ ստանաք»:
Համաձայն չեմ Լևոն Տեր-Պետրոսյանի գնահատականներին, թե «Ժառանգություն» կուսակցությունը քաղաքական հիմք չունի: Այսօր քաղաքներում մարդիկ բարձրաձայն հայտնում են իրենց բողոքն այս իշխանությունների դեմ: Այս տաբուն ջարդվեց: Մարդն այլևս չի ասում, թե ուզում է Րաֆֆի նախագահ կամ Լևոն նախագահ…
«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը դիտարկում է «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու հնարավորությունը: