Բաժիններ՝

Սանկտ Պետերբուրգում փակվել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը

Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը սեպտեմբերի 18-ին դադարեցրել է աշխատանքը Սանկտ Պետերբուրգում: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են ՌԴ արտաքին գործերի նախարարության պետերբուրգյան ներկայացուցչությունից։

«Գերմանիայի գլխավոր հյուպատոսության աշխատանքի դադարեցման պաշտոնական ամսաթիվը սեպտեմբերի 18-ն է։ Գլխավոր հյուպատոսության աշխատակիցներն ազատել են Ֆուրշտատսկայա փողոցի 39 հասցեում գտնվող շենքը», – հայտնել են գործակալությանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվան որոշում է ընդունել հետ կանչել իր համաձայնությունը Սանկտ Պետերբուրգում Գերմանիայի գլխավոր հյուպատոսության և Ռուսաստանում Գյոթեի անվան մշակութային կենտրոնների աշխատանքի վերաբերյալ, ինչը կապված էր Բեռլինի «ոչ բարեկամական գործողությունների»՝ Բոննում ՌԴ գլխավոր հյուպատոսության և Գերմանիայի մայրաքաղաքում Գիտության ու մշակույթի ռուսական տան («Ռուսական տուն») փակման հետ։

Գլխավոր հյուպատոսության աշխատակիցները պետք է լքեին ՌԴ-ի սահմանները սեպտեմբերի 18-ից ոչ ուշ, Գյոթեի անվան կենտրոնների գործուղված աշխատակիցները՝ սեպտեմբերի 13-ից ոչ ուշ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930