Բաժիններ՝

Հրազդանում ոստիկանների կողմից քաղաքացուն խոշտանգելու ահազանգով նախաձեռնվել է քրեական վարույթ

Հրազդանում ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացուն խոշտանգելու ահազանգով Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին «Ֆեյսբուք»-ում գրել է Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

«Հրապարակումից անմիջապես հետո ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն, ինչի մասին հանրությանը տեղեկացրել ենք։

Այնուհետև, Քննչական կոմիտեում նախաձեռնվել է նաև քրեական վարույթ։ Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է, և խնդիրը հանգուցալուծվում է բացառապես իրավական ընթացակարգերով։ Ոստիկանության համակարգում առերևույթ նման դրվագները բացառիկ են և յուրաքանչյուր ահազանգ ստանում է պատշաճ իրավական գնահատական և ընթացք: Նման դեպքերում որևէ դրսևորում չի կարող անտեսվել կամ մնալ անհետևանք։»,- գրել է Սարգսյանը:

Նարեկ Սարգսյանը հավելել է, որ դեպքի վերաբերյալ վերջնական գնահատականը կտրվի իրականացվող քննությունների արդյունքներով։

Քաղաքացի Խաժակ Թովմասյանը Factor TV-ին հայտնել էր, որ սեպտեմբերի 11-ին Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ Աղավնաձոր գյուղի մոտակայքում, 7-8 մեքենայով մոտ 10-15 ոստիկաններ կտրել են իր ավտոմեքենայի ճանապարհը, իջեցրել մեքենայից, գցել գետնին և ծեծի ենթարկել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930