Թուրքիայում ավերվել է հայկական հերթական գերեզմանատունը (ֆոտո)

Թուրքական Aykırı Doğrular կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայում գրանցվել է հայկական գերեզմանատան ավերման հերթական դեպքը:

Այս անգամ դա տեղի է ունեցել Սիիրթ (Սղերթ)-Էրուհ ճանապարհին ընկած քրդական Խերթ անունով գյուղում: Գերեզմանատան ավերումը տեղի է ունեցել Սիիրթ-Էրուհ ավտոճանապարհի կառուցման ժամանակ: Դրա հետևանքով ավերվել են հայերին պատկանող հարյուրավոր տապանաքարեր, մահացածների ոսկորները ցաքուցրիվ են արվել:

Չնայած այդ սարսափելի տեսարանին՝ ճանապարհի կառուցման աշխատանքներն ընթանում են նույն տեմպով: Ավերվել է նաև գերեզմանատան մոտ գտնվող եկեղեցին:

Հիշեցնենք, որ Թուրքիայում հայկական գանձեր որոնողները շարունակ ավերում են հայկական գերեզմանատներն ու եկեղեցիները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031