
Թանկարժեք մետաղների պետական գները նվազել են

Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից հուլիսի 16-22-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման հետեւյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`
ՈՍԿԻ` գնման գին` 19260.95 (-605.97), բացթողնման գին` 20935.81(-658.67),
ԱՐԾԱԹ` գնման գին` 331.63 (-12.71), բացթողնման գին` 360.47 (-13.81),
ՊԼԱՏԻՆ` գնման գին` 17407.61 (-749.17), բացթողնման գին` 18921.32 (-814.31),
ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 7057.04 (-222.62), բացթողնման գին` 7670.70 (-241.97):