Van Times-ը կրկին կտպվի նաև հայերեն

Վանում հրատարակվող Van Times թերթը, որը դադարել էր տպագրվել, երբ մահացավ նրա սեփականատեր Ազիզ Այքաչը, կրկին պատրաստվում է հրապարակվել ամսագրի տեսքով եւ 4 լեզվով, այդ թվում՝ հայերենով։

Ստամբուլի հայկական «Ակոս»-ի փոխանցմամբ՝  Van Times-ի նախկին սեփականատեր Ազիզ Այքաչի որդին նախաձեռնել է Van Times-ը կրկին հրատարակել։ Հրատարակման գործում աջակցություն են ցուցաբերում Նազիկ Արմենակյանը, Բագրատ Էստուկյանը, Մեհմեդ Ֆըրաթը, Արիս Նալչին եւ այլոք։ Ամսագրի նախագծի համակարգող Արիս Նալչըն  նշել է, թե աշխարհի պատմության մեջ Վանը կարեւոր տեղ ունի, որի համար էլ որոշվել է Van Times ամսագիրը հրատարակել։  Նալչըն շեշտել է, որ ամսագրի առաջին համարը լույս կտեսնի հանգանակությունների շնորհիվ։

Նշենք, որ Van Times-ը 2010-ի սեպտեմբերին՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ անկացնելուց օրեր առաջ, սկսել էր տպագրվել նաեւ հայերեն։

Տեսանյութեր

Լրահոս