
«Օրանժ Արմենիան» ֆիքսված կապի ծառայություններ կմատուցի

«Օրանժ Արմենիա» ընկերությունը շուտով իր բաժանորդներին կմատուցի ֆիքսված կապի ծառայություններ: Վաղը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նիստում քննելու է հարցը և, ըստ ամենայնի, «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ին թույլտվություն է տրամադրելու հանրային ամրակցված հեռախոսային ցանցի ոչ աշխարհագրական կոդի և համարների զբաղեցման համար:
«Օրանժ Արմենիա»-ն ՀՀ տարածքում զբաղեցնելու հանրային ամրակցված հեռախոսային ցանցի «6065» ոչ աշխարհագրական կոդը և նրա «xxxx» համարային շարքը:
Ի դեպ, ըստ օրենքի, եթե թույլտվություն ստանալուց հետո առաջին տարվա ավարտին օգտագործվում է հատկացված համարային շարքի 60%-ից պակասը, ապա օգտագործումը համարվում է ոչ արդյունավետ և ՀԾԿՀ-ն կարող է տրամադրված համարային շարքից հետ վերցնել չօգտագործված համարները: