Ստեփանակերտի օդանավակայանի բացումը կրկին հետաձգվում է
Ստեփանակերտի օդանավակայանից թռիչքների իրականացման օրը մի քանի շաբաթով հետաձգվել է: Պատճառը չնախատեսված հանգամանքներն են: Այս մասին տեղեկացրել են ԼՂՀ քաղաքացիական ավիացիայի վարչությունից: Նախատեսված էր, որ առաջին թռիչքը պետք է կայանար ընթացիկ ամսվա կեսին: Սակայն այն հետաձգվել է տեխնիկական պատճառներով, մասնավորապես` ինքնաթիռի տեխնիկական սպասարկման շուրջ պայմանագրի կնքման առնչությամբ: Առայժմ ոչ ոք չի կարող հստակ ասել, թե ո՞րն է թռիչքների մեկնարկի ստույգ օրը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը բավականին կոշտ էր արձագանքել օդանավակայան բացելու ԼՂՀ իշխանությունների մտադրությանը ու սպառնացել, թե չի երաշխավորում թռիչքների անվտանգությունը: Սակայն հուլիսի 10-13-ը տարածաշրջանային այցից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, թե իրենք կողմերից հավաստիացումներ են ստացել, որ նրանք ձեռնպահ կմնան քաղաքացիական օդանավերի նկատմամբ ուժի կիրառումից: