Բաժիններ՝

Anonymous-ը աջակցել է Անկարայի քաղաքապետի կայքը կոտրելու հարցում

Միջազգային հաքերների խումբ Anonymous-ը աջակցել է թուրքական RED HACK-ին կոտրելու Անկարայի քաղաքապետի կայքն ու Թուրքիայի ազգային կրթության նախարարության դպրոցական ավարտական քննությունների հանձնաժողովի կայքը։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ RED HACK-ը Twitter-ով տեղեկացրել է, որ Անկարայի քաղաքապետի եւ դպրոցական ավարտական հանձնաժողովի կայքերը հարձակման են ենթարկվել եւ չեն գործում։  Նշվել է, որ RED HACK-ը աջակցության համար շնորհակալություն է հայտնում Anonymous-ին։

Նշվում է, որ Անկարայի քաղաքապետի կայքը հարձակման է ենթարկվել, քանի որ քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը խոստացել էր ձերբակալել տալ RED HACK-ի անդամներին, իսկ դպրոցական ավարտական քննությունների հանձնաժողովի կայքը հարձակման է ենթարկվել՝ խախտումների եւ բազմաթիվ աշակերտների հանդեպ անօրինականությունների իրականացնելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031