Ղրիմի իշխանությունները Ուկրաինայի կազմից դուրս գալու գործընթաց են սկսել
Ղրիմի իշխանությունները առաջարկում են «հավասարեցնել» Ղրիմի ինքնավար հանրապետության Սահմանադրությունը Ուկրաինայի սահմանադրության հետ և Բարձրագույն խորհրդին օրենսդրական խանաձեռնությունների իրավունք տալ:
Նման առաջարկությամբ է հանդես եկել Ղրիմի նախարարների խորհրդի ղեկավար Անատոլի Մոգիլևի կողմից ստեղծված աշխատանքային խումբը: Նա նախատեսում է երկու ամսվա ընթացքում Ուկրաինայի Սահմանադրական ասամբլեային և նախագահ Յանուկովիչին ներկայացնել նախագիծը:
«Ընդդիմությունը նշում է, որ նման նախաձեռնության իրականացումը կնշանակի, որ Ղրիմը դուրս է գալիս Ուկրաինայի կազմից»,- գրում է Ուկրաինայի Կոմերսանտը:
Ղրիմի իշխանությունները ակտիվ աշխատանքներ են սկսել` երկրամասի քաղաքական և տնտեսական զարգացման համար: Համապատասխան նախաձեռնությամբ հանդես է եկել նախարարների խորհրդի նախագահ Անատոլի Մոգիլևը:
Աշխատանքային խմբում կան ներկայացուցիչներ կառավարությունից, Ղրիմի բարձրագույն խորհրդից, ինչպես նաև գիտնականներ:
Նպատակ է դրվել Ուկրաինայի Սահմանադրության փոփոխություններ ներկայացնել` ինքնավարության ամրապնդման նպատակով:
«Մեր խնդիրն է Սահմանադրական ասամբլեային ներկայացնել մեր տեսակետները Ղրիմի և կենտրոնական իշխանական մարմինների հարաբերությունների շուրջ և ղեկավարման համակարգը դարձնել ավել հասկանալի և տրամաբանական»,-ասել է Ղրիմի վարչապետը:
Ղրիմի բարձրագույն խորհրդի պատգամավոր Եֆիմ Ֆիկսը հայտարարել է, որ ստեղծված խումբն աշխատում է երեք ուղղություններով:
«Առաջինն այն է, որ Ղրիմի ինքնավար հանրապետության Սահմանադրությունը հավասարեցվի Ուկրաինայի սահմանադրության հետ և երկրում ընդունվող օրենսդրական ակտերը համաձայնեցվեն Ղրիմի սահմանադրության հետ:
Երկրորդ փաստաթուղթը` «Ղրիմի հանրապետության ինքնավարությունը» բաժնում մեր առաջարկների ներկայացումն է,
Իսկ երրորդը` առաջարկներ են ինքնավարությունը իրական բովանդակության մասին»,- ասել է նա: