Բաժիններ՝

Արշակ Պետրոսյանը ճանաչվել է աշխարհի լավագույն մարզիչ

Շախմատի Հայաստանի հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանը ճանաչվել է աշխարհի 2011 թվականի լավագույն մարզիչ: ՖԻԴԵ-ի մարզչական խորհուրդը հայ մասնագետին շնորհել է Միխայիլ Բոտվիննիկի անվան մեդալ, հաղորդում է armchess.am-ը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Արշակ Պետրոսյանի գլխավորած շախմատի Հայաստանի հավաքականը Չինաստանի Նինբո քաղաքում նվաճել էր աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Արշակ Պետրոսյանը երկրորդ անգամ է նման պատվի արժանանում: Նա աշխարհի լավագույն մարզիչ էր ճանաչվել նաեւ 2008 թվականին, երբ Հայաստանի հավաքականը դարձել էր օլիմպիական կրկնակի չեմպիոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031