Հայտնի բժիշկների որդին Դավիթաշենի կամրջից ցած է նետվել

Այսօր՝ հուլիսի 18-ին ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13.50-ի սահմաններում մի երիտասարդ Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել:
Դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Հրաչ Բաբայանի գլխավորությամբ: Ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի աշխատակիցները պարզել են, որ ինքնասպանություն գործած երիտասարդը Երևանի բնակիչ 31-ամյա Տ. Մինասյանն է: Ինքնասպանություն գործածի հայրը հանրապետությունում հայտնի բժիշկ է: Նրա մայրը նույնպես հայտնի բժիշկ է, և ընդհանուր առմամբ, նրանց  ընտանիքը ապահովված էր: Բացի այդ, երիտասարդը որոշակի հոգեկան խնդիրներ է ունեցել և մեկ տարի առաջ հաճախել է հոգեբանի մոտ:
Փաստի առթիվ Մաշտոցի քննչական բաժանմունքում նյութեր են պատրաստվում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031