Հողակտորների վարակվածությունը լուրջ խնդիր կարող է առաջացնել մարդու առողջության համար: Վարակները հանրապետության հողեր են ներթափանցում տարբեր միջոցներով: Երկիր ներթափանցած ոչ ախտահանված սերմերը, պարարտանյութերը, ոռոգման ջուրը տարատեսակ վարակների աղբյուր են հանդիսանում:
Միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավային Կանդահար նահանգի Շահ-Վալի-Կոտ շրջանում: Վթարի պատճառները ճշտվում եմ:
«Կա մի թերություն: Այս ծիրանը ձմերուկի պես է: Եթե չես ուտում սեզոնին` իր առավելությունը կորցնում է: Բայց ռուսի համար ի՞նչ տարբերություն, թե ո՞ր սեզոնի ծիրան են ուտում: Մեր աշնան ծիրանը դուրս են տանում, արտահանում են: Այստեղի մարդիկ չեն ուտում, մտածում են` սառեցված բերք է: Համ էլ, ամեն սեզոն իր միրգն ունի: Հայերը չեն ընդունում սեզոնից ուշացած մրգերը»,- ասաց Արտավազդ Գևորգյանը:
Փրկարարները տեղակայված են երկու հանրային լողափերում՝ յուրաքանչյուրում՝ 6 հոգի: Իսկ ինչ վերաբերում է մասնավոր լողափերին, պրն Մկրտչյանն ասաց, որ յուրաքանչյուր մասնավոր լողափ ինքը պետք է ունենա իր փրկարարը, սակայն փրկարարական ուժերը ևս անհրաժեշտության դեպքում հասնում են օգնության:
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաներն արդեն գրեթե ավարտին են հասցնում նաև հայազգի աշխարհահռչակ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի ֆիլմի համար արված անիմացիան: Եթե սաների առաջարկած ծրագիրն ընտրվի, ապա Ատոմ Էգոյանը մշտապես իր ֆիլմի վերջում «Թումո» կենտրոնի սաների պատրաստած ամիմացիոն ծրագիրը պետք է օգտագործի:
Նա ս/թ հուլիսի 31-ից հետախուզվում էր խարդախության և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` օգոստոսի 16-ին 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 411,50 դրամ։ Ամերիկյան արժույթը նախորդ օրվա համեմատ թանկացել է 0,06%-ով:
Գրեթե երկշաբաթյա փորձաշրջանից հետո «Իմպուլսը» երեկ մեկամյա պայմանագիր ստորագրեց Իսպանիայից հրավիրված 21-ամյա Դիեգո Կաստրոյի հետ:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտարարել են, որ կարող են չեղյալ համարել Էկվադորի դեսպանատան դիվանագիտական կարգավիճակը, որպեսզի կատարեն Ասանժին արտաքսելու «օրինական պարտավորությունը»:
Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հակասությունները դառնում են ընդամենը «մարտավարական քայլ»` իշխանության վերարտադրության և մեկից մյուսին պարբերական փոխանցման համակարգի կերտման ճանապարհին:
Զորախաղերի անցկացումը նպատակ ունի բարձրացնել մասնակից անձնակազմի մարտավարական ունակությունները և վերջիններիս տալ պաշտպանողական և հակահարձակողական մարտերի վարման համապատասխան պրակտիկա:
«Եթե 3000 դրամը քննարկման առիթ է հանդիսացել, ուրմեն սրա պատճառները հաստատ ուրիշ տեղ է պետք ման գալ: Ես չեմ կարծում, որ դա 3000 դրամի աղմուկ է»:
168.am-ի տեղեկություններով`առաջիկա ՏԻՄ ընտրություններին Աշտարակի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրելու Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցության (ՀՌԱԿ) անդամ Հայրենուհի Կարապետյանը, ով, ըստ աշտարակցիների` հայտնի է «վայրենուհի» մականունով:
168.am-ի հարցին, ինչպե՞ս է վերաբերվում, ըստ էության, նաև իրեն ուղղված Ա. Սադոյանի այս գնահատականին, ՀՀԿ համամասնական ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված, «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը պատասխանեց.
Կալիֆոռնիայի ոստիկանությունը բացահայտել է Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսին պատկանող առանձնատան կողոպուտի մանրամասները:
Չինացիների ձերբակալությունից անմիջապես հետո Չինաստանը պահանջել էր ազատ արձակել իր քաղաքացիներին: Ճապոնիան՝ ի պատասխան հայտարարել էր, որ իրենք կգործեն՝ ըստ տեղի օրենսդրության:
«Մեզ համար կարևոր է, որ ՄԱԿ-ի ներկայությունը պահպանվի, քանի որ կարծում ենք, որ այն Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկատվության օբյեկտիվ աղբյուր է»:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի դատարանը Մուբարաքին դատապարտել է ցմահ ազատազրկման:
Ընթացքում Հայաստանի նախագահը ընդհատել էր արձակուրդը եւ աշխատանքային այցով մեկնել Ռուսաստանի Դաշնություն, որտեղ օգոստոսի 8-ին հանդիպում էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: Տոնավաճառին միայն սեփական արտադրանքը ներկայացնող գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը ապահովելու և միաժամանակ առևտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով սահմանվել և հետևողականորեն կիրառվելու են տոնավաճառին մասնակցելու հատուկ ընթացակարգեր:
Առանց գիտության՝ տեղեկատվական տեխնոլոգիաները չեն կարող զարգանալ: Գիտությունը պետք է զարգանա Հայաստանում: Գիտանականները պետք է զբաղվեն գիտությամբ: Գիտությունից են գալիս բոլոր փայլուն մտքերը, գաղափարները:
Օպերատիվ խումբը անմիջապես մեկնել է նշված հասցեով: Շենքի մոտ կանգնած է եղել աղբատար մեքենա: Նշված մուտքն ու հարակից տարածքը ստուգելով, օպերատիվ զրույցներ և այլ միջոցառումներ իրականացնելով ու կասկածելի ոչինչ չհայտնաբերելով` օպերատիվ խումբը վերադարձել է:
Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությամբ եկեղեցու բակում Ազնավուրին դիմավորել և ողջունել են հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ:
«Ես հանրապետությունում չեմ եղել, օրեր առաջ եմ վերադարձել: Ընդամենը կարող եմ ասել` եթե խախտումներ կան, պետք է օրենքով սահմանված կարգով դրանց հետամուտ լինել»:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը SportArmenia-ի հետ զրույցում ասաց որ դժգոհ է Լոնդոնի Օլիմպիական խաղերում մեր ծանրամարտիկների ցուցադրած արդյունքներից: Այդուհանդերձ, փոխնախարարի կարծիքով` այս անհաջողությունը միանգամյա է և չի կարող իր հրաժարականի պատճառ դառնալ:
Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը, գործադիրը սահմանել է, որ Հաշվի օպերատոր կարող են դառնալ Հայաստանի տարածքում գտնվող բանկերը, ներդրումային ընկերությունները և ՀՀ փոստային կապի ազգային օպերատորը, որոնք բավարարում են նշված օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև մասնակիցների ռեեստրը վարողի կանոններով սահմանված պահանջները։
Տուժողին տրվել է դատաբժշկի ուղեգիր, սակայն նա հրաժարվել է ներկայանալ դատաբժշական փորձաքննության: Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով տեղի գործակալությունը, զինվորականները պարենամթերք էին տեղափոխում Պուլի Խումրիի ռազմաբազա:
Երեկ գրեթե ողջ օրվա ընթացքում Հայաստանի բանկային համակարգում ինչ-որ խնդիր է ծագել: Մասնավորապես, չեն կատարվել միջբանկային գործարքները, ինչի պատճառով բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ խնդիրներ են ունեցել:
«Սա ինձ հիշեցնում է 1997թ. նույն կառավարության ընդունած «Օդի հարկի» մասին որոշումը: Այսինքն՝ «օդից փող սարքելու» որոշումը: Ես՝ որպես քաղաքացի, կարծում եմ՝ վիրավորական է: Նրանց համար, կարծում եմ՝ 3000 դրամը չնչին գումար է, ուղղակի սա, իրոք, զզվելի է` ճղճիմ և ծիծաղելի որոշում»: