Կազմակերպվում է սեպտեմբերին շվեյցարացի խորհրդարանականների այցը Հայաստան

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության նախագահ Սարգիս Շահինյանին:

ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հյուրը կառավարության ղեկավարին է ներկայացրել շվեյցարացի խորհրդարանականներից և այլ բնագավառներ ներկայացնող գործիչներից բաղկացած պատվիրակության սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 7-ը նախատեսված այցի ծրագիրը:

Տիգրան Սարգսյանը ողջունել է նախաձեռնությունը և կարևորել երկկողմ կապերի հետագա զարգացումը՝ քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում:
Այնուհետև, զրուցակիցները քննարկել են այլընտրանքային էներգիայի, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտներում հնարավոր համագործակցությանն ու կապերի հաստատմանն անռչվող հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031