Բաժիններ՝

«Երեւան Ջուրը» դարձյալ անջուր կթողնի Աջափնյակն ու Շենգավիթը

«Երեւան Ջուրը» արդեն որերորդ անգամ դադարեցնում է միևնույն տարածքների ջրամատակարարումը: Եթե դա արվում է վթարավերականգնողական կամ կանխարգելիչ աշխատանքների համար, ապա առնվազն անընդունելի է դրանց հաճախականությունը, այն էլ այս շոգ ամիսներին: Եվ նույնիսկ զավեշտալի է հնչում ընկերության յուրաքանչյուր հայտարարության վերջում պարտադիր գրվող ներողությունը: Ինչևէ՝ «Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ օգոստոսի 17-ին ժամը 9.00 -ից մինչեւ օգոստոսի 18-ը ժամը 9.00-ը կդադարեցվի   Շենգավիթ վարչական շրջանի ջրամատակարարումը, բացառությամբ` Նորագավիթ, Ներքին Չարբախ, Ներքին Շենգավիթ թաղամասերի եւ Արարատյան 66-ից բարձր հասցեների:

Ս.թ. օգոստոսի 17-ին ժամը 10.00-24.00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Լենինգրադյան, Էստոնական, Շինարարներ, Առաքելյան, Արզումանյան, Աբելյան, Եղիազարյան, Ջանիբեկյան, Սիսակյան փողոցների ու հարակից տարածքների  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս