Ուկրաինան որոշել է Պուտինի մահափորձի մեջ կասկածվողներին հանձնել Ռուսաստանին

Ուկրաինան որոշում է  կայացրել Ռուսաստան արտաքսել Ղազախստանի քաղաքացի Իլյա Պյանզինին, ով կասկածվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» տեղեկացրել է Օդեսայի մարզի դատախազության մամլո խոսնակը:

Օդեսայի մարզային Վճռաբեկ դատարանը այսօր վերջնական որոշում է կայացրել Ռուսաստան արտաքսել Գրոզնու բնակիչ Ադամ Օսմաևին: Նրան ևս կասկածում են Պուտինի դեմ մահափորձի մեջ: Ուկրաինայի գլխավոր դատախազության լրատվության բաժինը գործակալությանը տեղեկացրել է, որ Օսմաևին ռուսական կողմին կհանձնեն մոտ օրերս:

Պյանզինի դատապաշտպանները բողոքարկել էին արտաքսման ուկրաինական իշխանությունների որոշումը: Դատարանը բողոքը չեր բավարարել: Այնուհետև նրանք որոշումը բողոքարկել էին Ուկրաինայի Վճռաբեկ դատարանում: Վերջինս դեռևս չի հայտնել բողոքի քննարկման ժամկետը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031