Բնապահպանության նախարարությունը ներկայացրել է նախորդ ամսվա գործունեության արդյունքները

ՀՀ  բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 30.07-03.08.2012թթ. ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է  700.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 7 որոշում և հաշվարկվել 7.29մլն.դր. ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես`

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Արարատի  ՏԲ կողմից ստուգումների արդյունքում 2 տնտեսվարողի նկատմամբ հաշվարկվել է 41.78հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վարչական վարույթներն ընթացքի մեջ են:

Շիրակի ՏԲ կողմից ստուգման արդյունքում 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 53.5հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ջրերի պահպանության ոլորտ

Ջրերի  վերահսկողության բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 278.22 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Տավուշի ՏԲ վարույթին հանձնված  ապօրինի  ծառահատման 15 գործով   հաշվարկվել է 6.84 մլն.դր.ընդհանուր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու ՏԲ վարույթին հանձնված  ապօրինի  ծառահատման 1 գործով   հաշվարկվել է 8.74 հազ.դր.  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որս

ԿՀԹՎՆ վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված ապօրինի  որսի համար  2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում  հաշվարկվել է 7.0 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հանքանյութի ապօրինի տեղափոխում

Շիրակի ՏԲ կողմից հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի մեքենայով սորուն նյութեր տեղափոխելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի  վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 877.0հազ.դր. գումար:

Տեսանյութեր

Լրահոս