Արման Բաբաջանյան. Հրանուշ Հակոբյանը սուտ է խոսում

«Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանն այսօրվա ասուլիսում հայտարարել է, թե ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սխալ տեղեկություններ է տարածում Սիրիայի հայերի վերաբերյալ: Ա. Բաբաջանյանի խոսքով՝ Հ. Հակոբյանը նույնիսկ տեղյակ չէ, թե ինչ է կատարվում Սիրիայում:

Հիշեցնենք, որ Ա. Բաբաջանյանը կիրակի օրն է վերադարձել Սիրիայից:

«Հրանուշ Հակոբյանը սուտ է խոսում, ասելով, թե սիրիահայերը չեն ուզում Հայաստան գալ: Նրանք ուզում են, բայց վախենում են այդ մասին բարձրաձայնել»,- այսօր հայտարարել է Արման Բաբաջանյանը:

Նրա փոխանցմամբ՝ Սիրիայում արդեն հացի խնդիր էլ կա, իսկ առաջիկայում կսկսվի նաև դեղորայքի ճգնաժամը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031