Հովիկ Աբրահամյանը վաճառո՞ւմ է «Ազգային ժողովը» (լուսանկարներ)

168.am-ի աղբյուրների փոխանցմամբ` Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ցանկանում է վաճառել «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ գտնվող իր առանձնատունը: Խոսքն այն առանձնատան մասին է, որը կառուցվել էր Հ. Աբրահամյանի ԱԺ նախագահության «առաջին ժամկետում»` խորհրդարանի շենքի նմանությամբ (Քանաքեռ-Զեյթունի բնակիչներն այդ առանձնատունը կատակով անվանում են՝ «Մոնումենտի Ազգային ժողով»):

Մեր տեղեկություններով՝  առանձնատան արժեքը կազմում է 4 միլիոն դոլար, թեև անշարժ գույքի շուկայի փորձագետների գնահատմամբ, իրականում այն կարող է արժենալ 6-7 միլիոն դոլար` հաշվի առնելով, որ առանձնատունը կահավորված է և ունի հսկայական «տնամերձ հողատարածք»:  Այս տեղեկությունը Հովիկ Աբրահամյանից ճշտել չհաջողվեց, քանի որ նրա մամուլի խոսնակն արձակուրդում է: Նրա պարզաբանումները կներկայացնենք առաջիկայում:

Լուսանկարներում պատկերված է Հ. Աբրահամյանի առանձնատունը` շինարարական աշխատանքների ժամանակ և աշխատանքների ավարտից հետո:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031