Ղրիմահայերը դեպի Երևան ավտոբուսային երթուղի են ուզում ունենալ

Ղրիմի հայկական միությունը դիմել է Ուկրաինայի տրանսպորտային կոմիտեին` միջնորդելով Սիմֆերոպոլ-Երեւան ավտոբուսային երթուղի բացել:

Դիմումում նշվում է, թե տվյալ երթուղու կազմակերպման անհրաժեշտությունն առաջացել է Սիմֆերոպոլ-Երեւան օդանավերի տոմսերի գնի կտրուկ աճի պատճառով:

Հանրապետական կոմիտեի ղեկավար Նիկոլայ Չերեվկովի խոսքով, առաջարկն արժանի է ուշադրության, քանի որ ընդլայնելու է միջազգային կապերը, նաեւ դրական կազդի պակաս ապահովված քաղաքացիների գրպանի վրա:

Երթուղու բացման հարցը լուծվելու է Ուկրաինայի եւ Հայաստանի համապատասխան նախարարությունների մակարդակով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031