Բաժիններ՝

Հունաստանը ձգտում է ԵՄ-ից ևս 20 միլիարդ եվրո ստանալ

Պետական պարտքի վիճակի կայունացման և ազգային տնտեսության աճը խթանելու նպատակով Հունաստանի կառավարությունը ձգտում է երկու տարով երկարաձգել ԵՄ տրամադրած օգնության ծրագրերը,- գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով «Ֆայնենշլ թայմս»-ին:
«Հաջորդ շաբաթ Փարիզում կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը պատրաստ է այս առաջարկը ներկայացնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին»,- գրում է պարբերականը:
Փաստաթղթում նշվում է, որ պետբյուջեի սատարման համար Հունաստանին 20 մլրդ եվրոյի չափով լրացուցիչ միջոցներ են անհրաժեշտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս