
Պայթյուններ Հնդկաստանում՝ անկախության տոնակատարությունների ժամանակ

Անկախության օրվա տոնակատարությունների ժամանակ Հնդկաստանի արևելյան Մանիպուր նահանգում պայթյունների շարք է որոտացել,- հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Պայթյունների հետևանքով չորս մարդ վիրավորվել է: Ռումբերից մեկը պայթել է տոնավաճառում: Տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոց, նրանց վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:
Տոնակատարությունների նախօրեին Հնդկաստանի մեգապոլիսներում և շրջաններում, ուր անջատողականները ավանդաբար ակտիվ են գործում, անվտանգության կարգը խստացվել էր:
Հնդկաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1947 թվականի այս օրը, և երկրի առաջին վարչապետ Ջավահարլալ Ներուն բարձրացրել է արդեն անկախ պետության եռագույն դրոշը: