«Քաղաքագետ` կատեգորիա, կոչում, մասնագիտություն, չգիտեմ` դա ինչպես անվանել, և այդպիսի անմակարդակ, ոչ կոռեկտ ձևակերպումներ, ելույթներ ու արտահայտություններ, անհամատեղելի են: Չգիտեմ` ո՞վ է իրեն տվել քաղաքագետի որակավորումը, ամեն դեպքում կոչ կանեի ավելի պարկեշտ արտահայտվել, եթե ունի այդ հնարավորությունները»:
«Կարծում եմ` այս հաքերային վերջին հարձակումները լուրջ նստվածքներ թողնել չեն կարող, դրանք զուտ շարունակությունն են այն իրողությունների, ինչ ապրեց յուրաքանչյուր հայ` արտահայտելով ունեցած զայրույթն իրենց մասնագիտական նեղ տեխնոլոգիական ոլորտում»,- ասաց Ա. Եսայանը:
Հմայակ Հովհաննիսյանի խոսքով՝ թիվ 1 ընտրատարածքում սպասվող լրացուցիչ ընտրությունները քաղաքացիական սեկտորը ներկայացնող անկուսակցական քաղաքական գործիչների համար հնարավորություն կստեղծեն` ԱԺ-ում առկա անկուսակցական պատգամավորների պակասը լրացնելու համար:
Հիշեցնենք, որ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նոր նախագահի ընտրությունը պայմանավորված էր Դերենիկ Դումանյանի` ՀԽ անդամի լիազորությունները դադարեցվելու հանգամանքով :
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Ժամը 18.04-֊ին փրկարարները անվտանգ տարածք են դուրս բերել 1932թ. ծնված Գառնիկ Մկրտչյանին և ցուցաբերել համապատասխան օգնություն:
Նախարարների կաբինետի ղեկավարի խոսքով՝ Ուկրաինայում կան գազապահեստարաններ, որոնց պահուստները կարելի է գործարկել շատ ցածր ջերմաստիճանի պայմաններում:
ՀԱԿ-ի այս «կառուցողականությունն», ի դեպ, շատ է հիշեցնում ԲՀԿ-ի «այլընտրանքությունը», որը, ինչպես բազմիցս հայտարարել է, առաջնորդվում է «լավին`լավ, վատին` վատ» սկզբունքով: Ըստ ամենայնի, արդեն տևական ժամանակ ԲՀԿ-ի քաղաքական շահը սպասարկող ՀԱԿ-ը որդեգրում է նաև ԲՀԿ-ի մարտավարությունն, ու, որքան էլ զարմանալի թվա` «քաղաքական մշակույթը»:
«Նման բան չկա, որ Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն պատգամավորական մանդատը ես կվերցնեմ: Նրա փոխարեն ԱԺ կմտնի, հավանաբար, ցուցակի հաջորդ՝ 6-րդ, համարը: Իսկ քննարկում այն թեմայով, թե ո՞վ կլինի նրա փոխարեն, կուսակցությունում դեռևս չի եղել»,- ասաց Սաֆարյանը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ:
«Նախագահական ընտրություններին առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ մեր պատասխանը մեկն է: Մենք որևէ տեսակետ, վարկած, սցենար չենք մեկնաբանում: Երբ ԲՀԿ-ն հարմար գտնի խոսել նախագահականի մասին, այդ ժամանակ էլ կխոսի»:
Կոնգրեսականը տեղեկացրեց, որ Գյումրիի ՀԱԿ-ի կառույցում առայժմ ամփոփում են ոչ միայն ընտրությունների արդյունքները, այլև իրենց ունեցած ինֆորմացիան` կայացած ընտրությունների վերաբերյալ փաստարկված և հանգամանալից հայտարարություն անելու համար:
Դեռ մանկուց, երբ 8-9 տարեկան էի, եղբայրս էր սովորեցնում ինձ մեքենա վարել: Մենք տանը մի քանի մեքենաներ ունեինք, և ինձ էլ սովորեցնում էր: Իմ առաջին մեքենան «Զապորոժեցն» էր: Ես և եղբայրս, հայրիկիցս թաքուն, մեքենան վերցնում էինք և քաղաքով շրջում: Ինձ համար այդ մեքենան մեծ նշանակություն ուներ, դրա միջոցով ես իմ առաջին քայլերն արեցի: Ես սիրում էի մեր բակի երեխաներին լցնել մեր մեքենայի մեջ և նրանց ման տալ: Այդպես երկար շարունակվեց, մինչև օրերից մի օր հայրս հենվեց մեքենայի կապոտին և հարցրեց, թե ինչո՞ւ է մեքենայի շարժիչը տաք: Այդպես «բռնվեցինք»…
Վերջին ամիսներին ակտիվացել են նաև իսլամական ծայրահեղականները և Ալ քաիդային հարող խմբերը:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Կարեն Մարգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ։
«Այն, որ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն այսօր փորձում են համագործակցել, այն, որ ԲՀԿ-ն համագործակցելով ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի հետ, նպատակ է հետապնդում՝ առավելություն ձեռք բերել ՀՀԿ-ի նկատմամբ, դա ակնհայտ է, անզեն աչքով երևացող ճշմարտություն: ԲՀԿ-ն ինձ մեղադրում է, որ լարախաղաց եմ, մանևրելու վարպետ, այն դեպքում, երբ իրենք են մանևրում Ս. Սարգսյանի, ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի միջև»:
Ինչպես հաղորդում է վրացական apsny.ge կայքը՝ ընդդիմադիր գործիչն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոմաս Մելիայի հետ հանդիպման ավարտին նշել է, որ այս այցը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե Վրաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը որքան մեծ ուշադրություն է դարձնում ԱՄՆ-ն և անձամբ նախագահ Բարաք Օբաման ու Հիլարի Քլինթոնը:
Դավիթ Ղամբարյանը տեղեկացրել է դատարանին, որ սոցիալապես անապահով է, ունի 5 անդամից բաղկացած ընտանիք՝ կինն ու երեք երեխաները, կինը չի աշխատում, ուստի չի կարող վճարել պաշտպանի ծառայությունների դիմաց:
«Իրանն Ադրբեջանի անվտանգության գլխավոր խնդիրներից մեկն է: Իմ պաշտոնական հանդիպումների ժամանակ մենք մշտապես առնչվել և առնչվելու ենք այդ խնդրին: Վաշինգտոնը շարունակում է տվյալ խնդրի շուրջ սերտորեն համագործակցել Բաքվի հետ»:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, սեպտեմբերի 13-ին կսկսվի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ի ծեծկռտուքի գործով դատավարությունը:
«Ինչ վերադարձել եմ Վրաստանում անցկացրած հանգստից, այն ինձ, անկեղծ ասած, հանգիստ չի տալիս»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀԱԿ անդամ, ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
Սեպտեմբերի 8-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ Պաշտպանի արագ արձագանքման 116 թեժ գիծը, ինչպես նաև մարզային գրասենյակները աշխատել են շուրջօրյա։ Այս մասին տեղեկացնում են պաշտպանի աշխատակազմից:
Այսօր ուժի մեջ է մտել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագիրը։ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այս քայլը «պատմական» է անվանել։
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ «Արմավիա» ավիաընկերությունը դադարեցրել էր իրականացվող չվերթները դեպի Հալեպ` հաշվի առնելով Սիրիական ազատ բանակի սպառնալիքները:
«Ես ինքս անգամ արձանագրել եմ մի փաստ, ընդ որում` տեսաձայնագրել եմ, թե ինչպես եմ հարց տալիս Վանաձորի ընտրատեղամասերից մեկի հանձնաժողովի նախագահին. «Դուք համաձայն եք, որ այսինչ արարքն արգելված է օրենքով»: Ասում է` «այո»: Ես հարցնում եմ. «Եթե համաձայն եք, ապա ինչո՞ւ եք հրաժարվում արձանագրության տակ ստորագրել տեղի ունեցածի վերաբերյալ »: Պատասխանում է. «Որովհետև այդպես են հանձնարարել ընտրատարածքային հանձնաժողովից»»:
Այսօր բողոքի ակցիա են անցկացնում նաև երկրի բնակչության մեծ մասին սպասարկող, բժշկական ծառայություններ տրամադրող EOPYY պետական կազմակերպության բժիշկները:
Սեպտեմբերի 15-23-ին Բյուրականի աստղադիտարանում տեղի կունենա երիտասարդ աստղագետների միջազգային դպրոց-միջոցառումը, որն անցկացվում է արդեն չորրորդ անգամ:
Իրանը մտադիր է Ադրբեջանի իշխանություններին զերծ պահել իր թյուրքախոս նահանգի անջատմանն ուղղված` ԱՄՆ-ի ու Իսրայելի նախագծերից: Rosbalt.ru-ն մեջբերել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին կապերի հանձնաժողովի անդամ Էսմաիլ Կոուսարին, ով, մասնավորապես, հայտարարել է. «Իրանի իշխանությունները պետք է Ադրբեջանի ղեկավարությանը հասկացնել տան, որ նրանք պետք է զերծ մնան այդպիսի գործողություններից: Իրանական թյուրքախոս ազերիների շահարկման համար […]
Անհասկանալի է մարտի 1-ով միջազգային կառույցների դռները դոփելու անհրաժեշտությունը հենց հիմա: Մարտի 1-ից հետո անցել է շուրջ չորս տարի, այդ ժամանակաշրջանը քավության, ապաշխարության, ինքնամաքրման, կայացման, արժեքների վերագնահատման և դեպի ապագա մաքրված գնալու ժամանակաշրջան էր: Պետք չէ կրկին փնտրել մեղավորների, մեղավոր ենք բոլորս հավասարապես՝ թե՛ իշխանությունները, թե՛ ընդիմադիրները, թե՛ ողջ ժողովուրդը:
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը, մեկնաբանելով այս մրցաշրջանում քիչ խաղային պրակտիկա ստանալու վերաբերյալ հարցը, հայտարարել է, որ մարդը մեքենա չէ:
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան մոտ է ակումբի հետ նոր համաձայնության կնքմանը: