
Գյումրիում ՀԱԿ-ի ավագանու թեկնածուները, ըստ նախնական տվյալների, չեն ընտրվել

«Դեռ արդյունքներն են ամփոփում, լրատվությանն առայժմ ասելու բան չունենք: Իսկ հրապարակված նախնական տվյալներն առայժմ ընդունել ենք ի գիտություն, ոչ ավելի»,- սեպտեմբերի 9-ին Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ 168.am-ին ասաց Հայ ազգային կոնգրեսի Գյումրու կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանը:
Կոնգրեսականը տեղեկացրեց, որ Գյումրիի ՀԱԿ-ի կառույցում առայժմ ամփոփում են ոչ միայն ընտրությունների արդյունքները, այլև իրենց ունեցած ինֆորմացիան` կայացած ընտրությունների վերաբերյալ փաստարկված և հանգամանալից հայտարարություն անելու համար:
Իսկ ՀԱԿ-ի առաջադրած ավագանու 3 թեկնածուների վերաբերյալ Մ.Գրիգորյանն ասաց, որ, ըստ նախնական տվյալների, առաջադրված թեկնածուներից ոչ ոք չի ընտրվել: