Իրանը մտադիր է Ադրբեջանին հետ պահել իր թյուրքախոս նահանգի անջատման մտքից
Իրանը մտադիր է Ադրբեջանի իշխանություններին զերծ պահել իր թյուրքախոս նահանգի անջատմանն ուղղված` ԱՄՆ-ի ու Իսրայելի նախագծերից: Rosbalt.ru-ն մեջբերել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին կապերի հանձնաժողովի անդամ Էսմաիլ Կոուսարին, ով, մասնավորապես, հայտարարել է.
«Իրանի իշխանությունները պետք է Ադրբեջանի ղեկավարությանը հասկացնել տան, որ նրանք պետք է զերծ մնան այդպիսի գործողություններից: Իրանական թյուրքախոս ազերիների շահարկման համար Բաքուն անկասկած մեծ կորուստներ կկրի և թանկ կվճարի այդպիսի գործողությունների համար: Այդ թեմայի շահարկումն անիմաստ է, քանի որ Իրանի պատմության տարբեր փուլերում նրանք ապացուցել են իրենց նվիրվածությունը հայրենիքին՝ Իրանին:
Մինչ այս Իրանի հակառակորդների պլաններում իրանական Քուրդիստան նահանգի անջատումն էր: Սակայն տեսնելով, որ այն չի հաջողվում իրականացնել, նրանք որոշեցին շահարկել այս թեման: Դա նույնպես մատնվեց ձախողման, քանի որ Իրանի իշխանություններն ամբողջովին վերահսկում են իրավիճակը»: