Բաժիններ՝

Ուկրաինայի վարչապետը փորձում է կարևորել իր երկրի դերը գազի տրանզիտի հարցում

2012թ. ուժեղ սառնամանիքները ցույց տվեցին, որ ոչ «Հյուսիսային հոսքը», ոչ «Հարավային հոսքը» չունեն և չեն կարող ունենալ հուսալի գազապահեստարաններ: Այս մասին Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը գրել է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung-ի հոդվածում:

Նախարարների կաբինետի ղեկավարի խոսքով՝ Ուկրաինայում կան գազապահեստարաններ, որոնց պահուստները կարելի է գործարկել շատ ցածր ջերմաստիճանի պայմաններում:
Ազարովը ուշադրություն է հրավիրել ջերմաստիճանային գործոնի վրա, որպեսզի բացատրի եռակողմ կոնսորցիումի ղեկավարման հեռանկարները ուկրաինական գազատրանսպորտային համակարգի ղեկավարման օրինակով:

«Մենք կարծում ենք, որ եկել է այս նախագիծը քննարկելու ժամանակը»,- գրում է Ազարովը:

Նյութում նշվում է, որ Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգը պահանջում է կապիտալ արդիականացում, որը կարժենա ընդամենը 4,5 մլրդ դոլար:

Կիևն առաջարկում է զբաղվել գազատրանսպորտային համակարգի արդիականացմամբ: Ազարովի խոսքով՝ արդիականացումից հետո ուկրաինական խողովակաշարի թողունակությունը կավելանա 30 տոկոսով:

Կիևն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ առաջարկում է ստեղծել եռակողմ կոնսորցիում, որը կզբաղվեր Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգով:

«Հյուսիսային» հոսքի հզորությունը մինչև 2014թ. կկազմի 49,4 մլրդ խմ վառելիք, «Հարավային հոսքինը»՝ մինչև 2015թ. կկազմի 63 մլրդ խմ:

Երկուսն էլ սպառնում են Կիևին զրկել  տրանզիտային եկամուտներից, քանի որ Ուկրաինայի տարածքով գազի արտահանման հոսքերի հզորությունը զգալիորեն կնվազի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս