Դավիթաշենի կամրջի մոտ՝ ժայռաբեկորների վրա ընկած մարդուն փրկել են

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ժամը 17.32֊-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում` Դավիթաշենի կամրջի մոտակայքում՝ ժայռաբեկորների վրա, մարդ է ընկել. Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Ժամը 18.04-֊ին փրկարարները անվտանգ տարածք են դուրս բերել 1932թ. ծնված Գառնիկ Մկրտչյանին և ցուցաբերել համապատասխան օգնություն:

Տեսանյութեր

Լրահոս