ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը «հարևանցիորեն» իշխանական պատգամավորների թիվն ավելացնում է ևս մեկով, քանի որ նրա փոխարեն, ինչպես արդեն հասցրել են հայտարարել «Ժառանգության» անդամները, պատգամավոր է դառնալու Թևան Պողոսյանը, ով ինքն էլ չէր թաքցնում նախագահական նստավայրի հետ ունեցած իր կապերի մասին: Խնդիրն, իհարկե, այն չէ, որ Ր. Հովհաննիսյանը կոշտ ընդդիմադիր է, և իշխանությունը սարսափում է նրանից: Ամենևին` ոչ: Եվ երբեք այդպիսին չի եղել: Պարզապես Ր. Հովհաննիսյանը տարվա մեծ մասը եթերային է, ինչպես սարերի քամին, որը ֆիզիկապես քվեարկելու հնարավորություն չունի: Իսկ Թ. Պողոսյանը գոնե ֆիզիկապես ներկա կլինի խորհրդարանում և կդառնա իշխանության «պահեստային ձայնը»:
168.am-ը Մեղրիում տեղի ունեցած Տեղական ինքնակառավարման ընտրություններում պարտություն կրած ՀՀԿ-ական թեկնածու, Մեղրիի գործող քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորում իր պարտությունը: Ի պատասխան, նա ասաց. «Բայց խի՞ պիտի ես քեզ ասեմ, դու քանի՞ տարեկան ես»:
Սեպտեմբերի 7-ին ՀՀ առողջապահության նախարարությունն ահազանգ է ստացել այն մասին, որ սեպտեմբերի 6-ին «Նաիրի ԲԿ» ՓԲԸ-ի ինֆեկցիոն բաժանմունք է հոսպիտալացվել 5 հիվանդ՝ սննդային տոքսիկաինֆեկցիա նախնական ախտորոշմամբ:
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Սամի Խեդիրան հայտարարել է, որ իր թիմակից Կրիշտիանո Ռոնալդուն պարզապես ցանկանում է ավելի մոտ լինել թիմի երկրպագուներին:
PKK-ի ճամբարների ռմբակոծությունը տևել է մոտ մեկ ժամ, որից հետո թուրքական մարտական ինքնաթիռներն անվնաս վերադարձել են Դիարբեքիր: Զոհված կամ վիրավոր զինյալների թվի մասին ոչինչ չի նշվում:
Այսօր առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը հատուկ չվերթով մեկնել է Բուլղարիա, որտեղ սեպտեմբերի 11-ին, Երեւանի ժամանակով ժամը 22:00-ին կհանդիպի Բուլղարիայի ազգային հավաքականի հետ 2014թ. Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլի շրջանակներում:
Հունգարիայի ԱԳ նախարար Մարտոնին նամակ է հղել ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանին, որում նշել է, որ Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին չի կարելի որակել որպես վիրավորանք հայ ժողովրդի նկատմամբ:
«Եթե այս հարցազրույցի մեջ պարունակող նյութերը հանդես են գալիս, որպես ջրի երես հանվող ճշմարտություններ, դրա ականատեսը կարող ենք դառնալ մոտակա 2-2,5 ամսվա ընթացքում»,- ասաց Մարկարովը:
Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 409-411.5 դրամով և վաճառվում է 412.5-415 դրամով:
«Փոխանակ ընտրություններ կազմակերպեք, մի հատ աշխատեք՝ մեր մշակութային կոթողները պահպանեք: Օրինակ, Գառնու ձորի ողջ տարածքով մարդիկ աղբ են նետում, դիմել ենք գյուղապետին, սակայն նա միայն ընտրություններ կազմակերպելով է զբաղված»,- հակադարձեց Բագրատ Ասատրյանը:
Երևանի քաղաքապետարանում կայացած նիստի ժամանակ այսօր Տրանսպորտի վարչության պետը քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցել է, որ ընթացքի մեջ է Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը:
WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն, հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը շնորհավորական ուղերձ է հղել Շախմատի Հայաստանի հավաքականի հաղթանակի առթիվ։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հոկտեմբերի 5-7-ը կանցկացնի «ԴիջիԹեք» ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսը, որն ավանդաբար իրականացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո։ Այս տարի այն կանցկացվի «Երևան էքսպո» կենտրոնում՝ «Մերգելյան» ինստիտուտի տարածքում։ Արդեն շուրջ 60 ընկերություն հավաստել է ցուցահանդեսին իր մասնակցության մասին։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ զրուցում ենք «ԴիջիԹեք» ցուցահանդեսում տեղ գտած […]
Սննդի անվտանգության պետական ծառայությունն ավարտել է կաթնամթերքում սոդայի մասով լաբորատոր հետազոտությունը և սոդա չի հայտնաբերել: Սակայն ինչպես պարզվեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանի խոսքերից, Ռիսկերի գնահատման կենտրոնի կողմից իրականացվող ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ, որով սոդան կաթնամթերքում հայտնաբերվել էր վաճառքի դրված ապրանքում, խորհրդակցություն է անցկացվել տնտեսվարողների հետ, և նրանց հայտնել են, որ ծառայությունը տեսչական ստուգումներ է անելու արտադրություններում:
Ես և Դեր Հովան երկար տարիների ընկերներ ենք: Բացի այդ, ունենք միանման երաժշտական ճաշակներ: Շատ բան եմ իրենից սովորել: Իմ և Դեր Հովայի առաջին համագործակցությունը եղել է «Քո սիրո դիմաց» երգը: Մի գեղեցիկ օր Դեր Հովան ինձ շատ անտարբեր տոնով ասաց, որ ցանկանում է համագործակցություն, զուգերգ լինի: Նայեցի իրեն և … ականջներիս չհավատացի: Ինձ թվաց` կատակում է, բայց համաձայնվեցի:
Շվեյցարա-հայկական ընկերակցությունը Շվեյցարիա-Հայաստան պատգամավորական խմբի հետ միասին համոզված է. Շվեյցարիայի ազգային շահերը թելադրում են, որ պահանջի Իլհամ Ալիևից՝ կատարել Եվրախորհրդի առջև ստանձնած պարտավորությունները: Այս քայլը չանելով՝ Շվեյցարիան կգցի խաղաղասեր երկրի իր վարկը:
«Պետք է շնորհակալ լինենք մեր գեներին, որ բավական ուժեղ ենք, և կարողանում ենք խնդիրները հարթել ու ինքնասպանության չգնալ»,- նշեց Սամվել Թորոսյանը: Նրա կարծիքով՝ վիճակագրական տվյալները համապատասխանում են իրականությանն ու արտացոլում են ճիշտ պատկերը:
Այս տարի աշնանը՝ նոյեմբերի կեսերին, Երևանում կանցկացվեն ցանցային անվտանգության, ինչպես նաև՝ տվյալների պաշտպանության ֆորումներ: Ֆորումները կազմակերպում է «Շիրակ Տեխնոլոգիաներ» (Shirak Technologies) ընկերությունն՝ իր գործընկերների հետ:
«Այսօրվա հաղթանակի բերկրանքն ավելի քաղցրացնելու համար ասեմ, որ համաձայն գոյություն ունեցող կարգի, Թուրքիայի փոստային ծառայությունն այս տարի կթողարկի հատուկ նամականիշ, առաջին օրվա ծրար և բացիկ` նվիրված Ստամբուլում կայացած Շախմատի Համաշխարհային օլիմպիադայի անցկացմանը: Որպես կանոն, այսպիսի պաշտոնական փոստային թողարկումներում հատուկ նշվում է տվյալ առաջնությունում հաղթանակ տարած երկրի անունը»:
Ինքնասպանությունների թիվը նվազեցնելու համար պետությունը պետք է ապահովի հոգեկան առողջության ծառայությունների մատչելիությունը. «Հոգեկան առողջության համազգային ծրագիր է անհրաժեշտ»:
Մանոյանը փորցաշրջան էր անցնում Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Կուբանի» կազմում, սակայն վերջին պահին ակումբն ու ֆուտբոլիստը համաձայնության չեն եկել:
«Ես հիմա ներկայացնելու եմ հանրապետության նախագահին, և եթե քննարկումների ընթացքում լինեն որոշ հարցեր, որոնց վերաբերյալ նախագահը հարմար կգտնի, որ ներկայացվի նախագահի տեսակետները, ես կներկայացնեմ նախագահի տեսակետները»:
«Ժառանգության» համամասնական ցուցակում հաջորդը Թևան Պողոսյանն է։ «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշել է, որ Թևան Պողոսյանը թերևս կդառնա իրենց խմբակցության հերթական պատգամավորը։
«Եվ չեմ կարծում, որ ես պետք է իր հետ համաձայնվեմ կամ չհամաձայնվեմ»,- ասել է Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակը:
Իվան Իվանովը չի կարող մասնակցել Աշխարհի առաջնության ընտրական փուլի 2-րդ տուրի Բուլղարիա – Հայաստան հանդիպմանը:
«Այդօրինակ հայտարարությունները վկայում են, որ ՆԱՏՕ-ն դասեր չի քաղել 2008 թվականին Հարավային Կովկասում տեղի ունեցած աղետալի իրադարձություններից և շարունակում Թբիլիսիին ուղարկել քաջալերող ազդանշաններ: Տարածաշրջանի անվտանգության ամրապնդման մեջ իրական ներդրում կարող են ունենալ Ժնևյան բանակցությունների շրջանակներում Վրաստանի կողմից հարևանների հանդեպ ուժի չգործադրման իրավաբանական հստակ երաշխիքները»:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն` «Հայանտառ»- ի ենթակայության տակ է գտնվում անտառային հողերի 344.2 հազար հեկտար տարածք, որից անտառածածկ է 277,1 հազար հեկտարը:
Արմեն Մարտիրոսյանի խոսքով` թեպետ ցուցակով հաջորդ թեկնածուն «հանրային սեկտորի» ներկայացուցիչ Թևան Պողոսյանն է, այնուամենայնիվ, իրենք պետք է որոշեն, թե խորհրդարանում ով կզբաղեցնի կուսակցության առաջնորդի տեղը: Կլինի դա Թևան Պողոյանը, թե մեկ այլ անդամ` Մարտիրոսյանը չմանրամասնեց, քանի որ, նրա խոսքով, այս հարցը կուսակցությունը դեռևս չի քննարկել:
Քադաֆիի մյուս որդին ավելի վաղ փախել էր Նիգեր, որտեղ գտնվում է տնային կալանքի տակ:
Քաթարական Al-Jazeera հեռուստաընկերությունը, որը աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականը պահանջող ապստամբներին, հայտարարել է, որ հաքերները` օգտագործելով ընկերության բջջային ահազանգերի ծառայությունը, փորձել են կեղծ լուրեր հաղորդել։