ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Վրաստանի գլխավոր ընդդիմադիրի հետ քննարկել է նախընտրական վիճակը

Միացյալ Նահանգներն ուշադիր հետևում է Վրաստանում տիրող նախընտրական իրավիճակին՝ վստահ է ընդդիմադիր «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին:

Ինչպես հաղորդում է վրացական apsny.ge կայքը՝ ընդդիմադիր գործիչն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոմաս Մելիայի հետ հանդիպման ավարտին նշել է, որ այս այցը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե Վրաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը որքան մեծ ուշադրություն է դարձնում ԱՄՆ-ն և անձամբ նախագահ Բարաք Օբաման ու Հիլարի Քլինթոնը:

 

«Վրաստանում գտնվող պատվիրակությունը՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոմաս Մելիայի գլխավորությամբ, մեզ խոստացել է անել հնարավորը ժողովրդավարական ու արդար ընտրություններ անցկացնելու համար»,- ասել է Իվանիշվիլին:
Ամերիկյան պատվիրակությանն ուղեկցել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը: Իսկ խորհրդարանական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 1-ին:

Տեսանյութեր

Լրահոս