Վարչապետը Կոտայքի մարզպետի նոր տեղակալ է նշանակել
Կառավարության լրատվական ծառայությունից 168.am-ին հայտնում են, որ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Կարեն Մարգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ։