«Երբ ԲՀԿ-ն հարմար գտնի խոսել նախագահականի մասին, այդ ժամանակ էլ կխոսի»
168.am-ի հետ զրույցում` անդրադառնալով ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, թե` «Իսկ դուք ինչ է, որոշեցիք, որ «Բարգավաճ Հայաստանը» նախագահական ընտրություններին չի՞ պաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը», ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Բոլոր ինտերպրետացիաներով` ստանալ, կորզել ավելին նախագահական ընտրությունների վերաբերյալ ԲՀԿ որևէ ներկայացուցչից՝ արդյունքի չեն բերելու»:
Նաև հավելեց. «Նախագահական ընտրություններին առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ մեր պատասխանը մեկն է: Մենք որևէ տեսակետ, վարկած, սցենար չենք մեկնաբանում: Երբ ԲՀԿ-ն հարմար գտնի խոսել նախագահականի մասին, այդ ժամանակ էլ կխոսի»: