
Իրանի ադրբեջանաբնակ շրջանների անջատման գաղափարը մերը չէ. Բաքվում ԱՄՆ դեսպան

Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարն այսօր Բաքվում լրագրողների հետ ունեցած զրույցում անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրի խնդրին:
«Իրանն Ադրբեջանի անվտանգության գլխավոր խնդիրներից մեկն է: Իմ պաշտոնական հանդիպումների ժամանակ մենք մշտապես առնչվել և առնչվելու ենք այդ խնդրին: Վաշինգտոնը շարունակում է տվյալ խնդրի շուրջ սերտորեն համագործակցել Բաքվի հետ:
Ինչ վերաբերում է Հիլարի Քլինթոնին ուղղած՝ կոնգրեսական Դեյն Ռոհռաբաքերի նամակին, ապա ԱՄՆ-ը հարգում է Իրանի ճանաչված սահմանները: Կոնգրեսական Ռոհռաբաքերի գաղափարը չի արտացոլում պաշտոնական ԱՄՆ-ի դիրքորոշումը», ըստ ադրբեջանական Trend լրատվական գործակալության՝ հայտարարել է ԱՄՆ դեսպանը:
Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Ռոհռաբաքերը Հիլարի Քլինթոնին առաջարկել է անկախություն ստանալու հարցում աջակցել Իրանի հյուսիսարևմտյան մասում բնակվող թյուրքախոս բնակչությանը: