Հարձակումը տեղի է ունեցել, երբ Աֆղանստանի կառավարության պաշտոնյաները հավաքվել էին` նշելու հակաթալիբանյան ուժերի հրամանատար Ահմադ Շահ Մասուդի մահվան 11-ամյակը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը շատ խիստ էր և համոզիչ, այն ավելին էր, քան սպասվում էր: Բարեբախտաբար, նա նույն ուղերձը հղեց և՛ Երևանում, և՛ Բաքվում: Դա այնքան էլ հեշտ չէր և այնքան էլ սպասված չէր, քանի որ շատ հաճախ խոսքերը տարբեր պետություններում փոխվում են:
Անգոլայի նոր Սահմանադրության համաձայն՝ հաղթող կուսակցության առաջնորդը ինքնաբերաբար դառնում է նախագահ:
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մեկնարկեց «Վիքիկոնֆերանս Երևան 2012» միջոցառումը։ Սա Wikipedia-ի մասնակիցների և Վիքիմեդիա նախագծերով հետաքրքրվողների առաջին միջազգային վիքիհավաքն է Հայաստանում:
Համայնքի ղեկավարների և ավագանու անդամների ընտրություններ կանցկացվեն Արարատի և Արմավիրի՝ 97, Լոռու մարզի` 113, Շիրակի` 119, Սյունիքի 109 համայնքներում: Արտահերթ ՏԻՄ ընտրություններ են անցկացվում Արարատի մարզի Սիփանիկ համայնքում:
Սեպտեմբերի 17-ից կմեկնեմ իմ ապագա կնոջ մոտ, այնտեղ կլինի մեր նշանադրության արարողությունը: Հարսանիքը կլինի կա՛մ արտերկրում, կամ այստեղ՝ Հայաստանում: Կինս հայ է, անունը՝ Լուիզա: Շոու-բիզնեսի հետ բացարձակ կապ չունի:
Օգոստոսի վերջին Վրաստանի Թելավի շրջանում անցկացվել էր զինված խմբավորման հետապնդման լայնածավալ գործողություն, որի արդյունքում, ըստ ՆԳՆ-ի, խմբավորումը հայտնաբերվել ու վնասազերծվել էր: Սպանվել էր 11 գրոհային, վրացական կողմը ևս կորուստ էր ունեցել՝ զոհվել էր 3 հատուկջոկատային: Ավելի ուշ պարզվել էր, որ 11 գրոհայիններից 2-ը եղել են Վրաստանի, իսկ 5-ը՝ ՌԴ քաղաքացիներ:
Կանադայի, Ուրուգվայի, Բուենոս Այրեսի, Ավստրալիայի հայկական համայնքները և Հայ դատի հանձնախմբերը դատապարտել են հունգարա-ադրբեջանական գործարքը:
«Տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուբեն Հայրապետյանի և Գագիկ Ծառուկյանի միջև, և Ռուբեն Հայրապետյանը կտրականապես հերքել է` ասելով, որ ինքը (Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ:- Ա.Ս.) նման բան չի ասել, և հրապարակվածը (այն մասին, որ թե «Հարսնաքարի» դեպքից հետո իր տան առջև բողոքի ցույցերը կազմակերպել է Գագիկ Ծառուկյանը:- Ա.Ս.) չի համապատասխանում իրականությանը»,- 168.am-ին տեղեկացրեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` հանդիպման ժամանակ ծավալվել է մտքերի փոխանակություն երկկողմ օրակարգի շուրջ, «շոշափվել են նաև մերձդնեստրյան եւ ղարաբաղյան կարգավորման հարցերը»։
Այսօր Հայաստանում անոմիա է տիրում, որը կտրուկ հարված է հասցրել հեղինակությանը, օրինականությանն ու վստահությանը: Շատ քիչ են մարդիկ, ովքեր պահպանել են հեղինակությունը: Ես չեմ տեսնում փոքր լիդերների հաղթանակի հնարավորություն: Սակայն դա չի նվազեցնում նախագահական ընտրություններին մասնակցել ցանկացող պոտենցիալ թեկնածուների քանակը: Դա բնական է մի երկրի համար, որտեղ կարգավիճակի հարցն այդքան սուր է դրված: Նախագահական մրցապայքարին մասնակցությունն ինքնաբերաբար տալիս է այդ կարգավիճակը:
168.am-ը հետաքրքրվեց Տիգրան Թորոսյանից, թե արդյոք Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ: Սակայն Տ. Թորոսյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ այս առիթով` պատճառաբանելով, որ նախ ինքը պետք է կարդա այդ հարցազրույցը.
Հայաստանի հեղինակությունը տարածաշրջանային աստղագիտական կենտրոն դառնալու դեպքում շատ կբարձրանա. «Սա նաև քաղաքական հարց է, քանի որ ոչ մի այլ բնագավառում Հայաստանն այնքան զարգացած չէ, որ դառնա տարածաշրջանային կենտրոն»:
Այսօր երեկոյան հայտնի կդառնան Վենետիկի 69-րդ կինոփառատոնի հաղթողները: Այս տարի մրցութային ծրագրում ավելի քիչ ֆիլմեր էին ներկայացված, քան անցյալ տարի. կինոփառատոնի ծրագրի նոր տնօրեն Ալբերտո Բարբերան ընտրել էր ընդամենը 18 ժապավեն:
«Սեպտեմբերի 6-ի ընտրությունները ցույց տվեցին, որ վարկանիշը չափվում է ֆինանսկան առավելությամբ. որքան շատ գումար, այդքան շատ վարկանիշ: Գագիկ Ծառուկյանն էլ ի՞նչ առավել հատկանիշ ունի, միայն փողի առկայությունն է, էլի: Մեր խնդիրն ինչո՞ւմն է, որ հասարակությանը հասցել են մի մակարդակի, որ չափման միավորները գալիս են ֆինանսից»:
Հիշեցնենք, որ հինգ օր առաջ «Արմավիա» ավիաընկերությունը դադարեցրել էր իրականացվող չվերթները դեպի Հալեպ` հաշվի առնելով Սիրիական ազատ բանակի սպառնալիքները:
«Դերասանը նետվել է երրորդ հարկում գտնվող իր բնակարանի պատուհանից այսօր ժամը 13.15-ին: 13.27 րոպեին դեպքի վայր են ժամանել շտապ օգնության աշխատակիցները, սակայն չի հաջողվել փրկել նրա կյանքը»,- interfax գործակալությանը հայտնել են վարչությունից:
Երեխաները նախորդ օրը գանագատվել էին թուլությունից, սրտխառնոցից, ոմանք փսխումից, 5 երեխայի մոտ նկատվել են լուծի երևույթներ:
Կառավարությունն իր վերջին նիստում մի հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել, որը կարող է իրոք դրական տեղաշարժեր առաջացնել մաքսային համակարգում և մաքսազերծման գործընթացում։
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ, համաձայն հրամանագրի, հանրապետության կառավարության անդամները շարունակելու են պարտականությունների կատարումը մինչեւ նոր
Նույն օրը, Սաֆարովի գործից զատ, քննարկումներ տեղի կունենան նաև Բիրմայի և Հարավային Աֆրիկայի վերաբերյալ: Քննարկումների արդյունքում կընդունվի բանաձև:
«Մենք Ռ. Հայրապետյանին, նրա ընտանիքին վախեցնելու միտք, նպատակ չենք ունեցել: Մենք հակամարդկային ենք համարում վախն առհասարակ: Մենք ուզեցել ենք, որ ինքը ծանր ապրումներ ունենալով շաքարի չհասնի, այլ օգնի բացահայտել իրականությունը, օբյեկտիվ կատարել արդարադատությունը՝ մասամբ, հանգստացնելով խիղճը: Բայց հարցազրույցից ես հասկացա, որ նրա խիղճը դադարել է իրեն անհանգստացնել իրեն»:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 19-ամյա պաշտպան Էդուարդ Թաթոյանը պայմանագիր է ստորագրել Սարանսկի Մորդովիայի հետ, որը Պրեմիեր լիգայի 7 տուրերից հետո գտնվում է մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը:
«Աշխարհի առաջ նրանք փորձում են կեղծ առաջընթաց ցույց տալ, իսկ միջազգային հանրությունը դա կարող է նաև չհասկանալ. քանի որ նրանք կարող են մտածել, որ Հայաստանն ու Ադրբեջանը նույն մակարդակի երկրներ են: Հայաստանն այս առումով պետք է մտածի»:
Ռուբեն Հայրապետյանը սենսացիոն հայտարարություն է արել` ասելով, թե «Հարսնաքարի» հայտնի դեպքից հետո իր տան առջև բողոքի ցույցերը կազմակերպել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Ամինաթ Սապրիկինայի հետախուզումը սկսվել է այս տարվա մարտից: Նրան փնտրում էին, որպես հնարավոր մահապարտի: Հատուկ ծառայությունները ենթադրում էին, որ աղջիկը ինքն իրեն պայթացրել է Մախաչկալայի կամրջի վրա մայիսի 3-ին, սակայն փորձագետները դա հերքել են: Օգոստոսի 28-ին Սապրիկինան, այնուհանդերձ ինքնապայթյուն է իրականացրել` սպանելով տեղի մահմեդականների հոգեւոր առաջնորդ Սաիդ-աֆանդիին:
«Ես քեզ շատ եմ խնդրում, եթե հանկարծ կարենաս դասավորես, որ ես ծերանոցում ապրեմ, խնդրում եմ, ասա թող ինձ մի աշխատանք տան ու նենց ծերանոց ուղարկեն, որ եկեղեցուն մոտ լինի, էլի»
«Նրանք փորձեցին վախեցնել ինձ, բայց ես վախեցողներից չեմ: Անկասկած դրա համար եմ ես «մեղավոր» ու «հանցագործ»»:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Ես ուզում էի գնդակը դնել գոյություն ունեցող լոգոյի տակ, բայց նա ինձ խորհուրդ տվեց լոգոյի մեջտեղում դնել: Ու երբ դրա շուրջ բանավեճ սկսվեց, նա տղամարդկություն չունեցավ ասելու, թե իրականում ինչպես էր եղել դա: Այո, մինչև հիմա ոչինչ չեմ ասել, բայց իրականում այն ժամանակվա Ազգային ժողովի նախագահն է ինձ խորհուրդ տվել գնդակը լոգոյի մեջտեղում դնել: Ես սխալվել եմ և ընդունում եմ իմ սխալը: Ֆուտբոլի ազգային ֆեդերացիան իմ սեփականությունը չէ: Դա երկրին, ազգին է պատկանում: