Երևան-Հալեպ-Երևան չվերթը վերականգնված է

Սեպտեմբերի 10-ից «Արմավիա» ընկերությունը տեղեկացրել էր, որ վերսկսում է կանոնավոր չվերթները դեպի Հալեպ: Այսօր «Արմավիա» ընկերության մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ «Արմավիան» երեկ Հալեպ է տեղափոխել Հայաստանում հանգստացող սիրիահայ երեխաներին՝ 110 հոգի: «Երեկ «Արմավիան» վերսկսել է իր կանոնավոր չվերթները դեպի Հալեպ, և արդեն իսկ 110 սիրիահայ երեխա վերադարձել է Հալեպ»:

Միաժամանակ մամուլի խոսնակը նշել է. «Ինքնաթիռը՝ ուղևորներով լեցուն, վերադարձել է Հալեպից:Սա, փաստորեն, նշանակում է, որ սիրիահայերի հոսքը Հայաստան դեռ շարունակվում է:

Այսօր էլ 17:55-ին կայանալու է հերթական Երևան-Հալեպ-Երևան չվերթը»,- ասաց Նանա Ավետիսովան:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ «Արմավիա» ավիաընկերությունը դադարեցրել էր իրականացվող չվերթները դեպի Հալեպ` հաշվի առնելով Սիրիական ազատ բանակի սպառնալիքները:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930