ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հ. 293-Ն հրամանով՝ հաստատվել է «Թռչկան ջրվեժ» բնության հուշարձանի անձնագիրը:
Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթին մասնակցելու համար դեռևս ոչ մի դիմում չի ստացվել:
Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Գայել Կլիշին չի կարող մասնակցել Իտալիայի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը:
Փարիզում ավարտվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը:
Ահա թե ինչպես է արձագանքել այդ լուրին «Մյոլդեի» ֆուտբոլիստ Մագնուս Վոլֆ Էյրքրեմը:
Այսօր Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանդիսավոր պայմաններում երդվել է:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե որտեղ է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, և ինչո՞ւ չի եկել ԱԺ՝ մասնակցելու 2013թ. պետբյուջեի նախագծի քննարկմանը, որը տեղի է ունենում տարին մեկ անգամ և որի տակ դրված է նրա ստորագրությունը:
Մեր կուսակցությունը, և ոչ միայն մենք, համաձայն չլինելով այդ որոշմանը, մոտավորապես հետևյալ մոտեցումն ունենք. չխանգարել` բացարձակապես հույս և հավատ չկապելով այդ համագործակցության հետ:
Էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ով մտադիր է 2013 թվականի նախագահական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը, պատրաստ է վճարել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` նախագահական ընտրությունների համար անհրաժեշտ ընտրագրավը:
Հայաստանում առաջին անգամ տեղի է ունեցել Model Party: «Club 12» ակումբում մոդել Զառա Մինասյանն իր ընկերների հետ պարում և ուրախանում էր իր կազմակերպած երեկոյի ընթացքում:
«Ռեալի» կիսապաշտպան Կրիշտիանո Ռոնալդուն բաց կթողի Պորտուգալիայի հավաքականի հանդիպումը Գաբոնի հետ:
Երևան-Ստամբուլ մեկնող ավտոբուսի վթարից տուժածներից Գյումրիի հիվանդանոցում մնացել են 8-ը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:
Մինչ օրս չեն ստացվել բակտերիոլոգիական հետազոտության արդյունքները, թե ինչից էին թունավորվել Արարատի մարզի Արարատ գյուղի մանկապարտեզի երեխաների մի մասը:
Հայաստանում էլեկտրոնային ստորագրություն սկսել է տրամադրվել դեռևս 2009 թվականից: Էլեկտրոնային ստորագրության տրամադրման առաջին տարում մեր երկրում նման ստորագրություն էր ձեռք բերել ընդամենը 150 քաղաքացի:
Ներկայումս բանակցություններ են տարվում հայաստանյան բջջային երեք օպերատորների հետ՝ բջջային նույնականացման (ID) քարտերի կիրառման հնարավորությունների վերաբերյալ:
Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների գնահատման և վերլուծության արդյունքները։ Սեպտեմբեր ամսին բարձր ցուցանիշներ են գրանցել Դավթաշեն, Ավան և Կենտրոն վարչական շրջանները: Հոկտեմբեր ամսվա արդյունքներով առաջին երկու տեղերն զբաղեցրած վարչական շրջանները մնացել են անփոփոխ, իսկ երրորդ հորիզոնականը կիսել են Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջանները:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով Կառավարության կողմից ԱԺ ներկայացված «Եկամտային հարկի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին՝ ԱԺ-ում նշեց, թե դա փոթորիկ է մի բաժակում:
«Անձերի վերաբերյալ որևէ քննարկում չի եղել, ավելին՝ ՀԱԿ-ի քննարկումից որևէ հարցի չեմ պատասխանելու, որևէ հարցի որևէ շեշտադրման, որևէ ենթատեքստով չեմ պատասխանելու: Քննարկումները շարունակվելու են»:
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր անսպասելիորեն ավարտել է Հայ ազգային կոնգրեսի չորս երիտասարդ ակտիվիստների` Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի ու Տիգրան Առաքելյանի գործի դատաքննությունը և անցել է խորհրդակցական սենյակ, որպեսզի վաղը հրապարակի այս գործով դատավճիռը:
«Լիվերպուլի» պաշտպան Գլեն Ջոնսոնը կիսվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի «Չելսիի» հետ (1:1) խաղից ստացած տպավորություններով:
Տարածաշրջանի՝ նավթ և գազ ներմուծող երկրներում (այդ թվում՝ Հայաստանում) տնտեսական աճը 2012-ին կայուն կերպով կպահպանվի 5%-ի վրա, իսկ 2013-ին՝ կհասնի մինչև 5.8%։ Այս մասին նշված է ԱՄՀ «Տարածաշրջանային տնտեսության զարգացման հեռանկարները. Կովկաս և Կենտրոնական Ասիա» զեկույցում։
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի խոսքով՝ եթե իրենք արհեստականորեն և թռիչքաձև բարձրացնեն աշխատավարձերը, ապա դա կունենա երկու հետևանք՝ գնաճը տնտեսության մեջ և աշխատատեղերի կրճատման վտանգը:
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ԱԺ-ում ներկայացրեց 2013թ. պետական բյուջեի ծախսերը: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը մի քանի հարցեր ուղղեց նախարարին, ով, սակայն, պատասխանեց հնչած հարցերի մի մասին:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` նոյեմբերի 12-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 410.02 դրամ։ Ամերիկյան արժույթը նախորդ առևտրային օրվա համեմատ թանկացել է 0,07%-ով: Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 2.770.000 դոլար:
Ստվերային տնտեսությունը Ղազախստանում հասնում է 30%-ի, իսկ Հայաստանում՝ 35%-ի։ Ինչպես գրում է «Вестник Кавказа» պարբերականը, այդ մասին այսօր հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի՝ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտնօրեն Յուհա Կահոնենը։
«ՀԱԿ-կուսակցությունների դաշինք» Երևանի Ավագանու խմբակցությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ իրենք նախաձեռնել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման գործընթաց:
Լոս Անջելեսի «Լեյքերս» բասկետբոլային ակումբը պաշտոնապես գլխավորել է իտալացի փորձառու մասնագետ Մայք Դ’Անտոնին: Այս մասին հայտնում է «Լեյքերսի» պաշտոնական կայքը: 61-ամյա մասնագետը լավ ծանոթ է «Լեյքերսի» բասկետբոլիստներ Քոբի Բրայանթի և Դուայթ Հովարդի հետ Միացյալ Նահանգների հավաքականից: Նշենք, որ «Լեյքերսի» անհաջող ելույթներից հետո նոյեմբերի 9-ին Մայք Բրաունը հեռացվել էր թիմի գլխավոր մարզչի պաշտոնից:
Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, ժամը 03:30-ի սահմաններում, Ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում ավտովթար է տեղի ունեցել:
«Խնդիրներ շատ կան, ես միայն երկու ձեռքով կողմ կլինեի, որ պետությունը վերահսկողությունն իսկապես կատարեր»:
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը Հայաստան է վերադարձել նոյեմբերի 10-ին և հենց սահմանակետում ձերբակալվել որպես հետախուզվող։