Բաժիններ՝

Հայաստանում ստվերային տնտեսությունը հասնում է 35%-ի. ԱՄՀ ներկայացուցիչ

Ստվերային տնտեսությունը Ղազախստանում հասնում է 30%-ի, իսկ Հայաստանում՝ 35%-ի։ Ինչպես գրում է «Вестник Кавказа» պարբերականը, այդ մասին այսօր հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի՝ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտնօրեն Յուհա Կահոնենը։

«Ոչ պաշտոնական տնտեսության մասշտաբները Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում տատանվում է 15%-ից (Ուզբեկստան) մինչև 35% (Հայաստան)»,- Ալամթիում հայտարարել է Կահոնենը՝ ներկայացնելով ԱՄՀ-ի «Տարածաշրջանային տնտեսության զարգացման հեռանկարները. Կովկաս և Կենտրոնական Ասիա» զեկույցը։

ԱՄՀ ներկայացուցիչը նշել է, որ ստվերայնության մեծ չափերի հիմնական պատճառը դատաիրավական թույլ համակարգն է և տարբեր գործընթացների բյուրոկրատիկ բնույթը։ Ստվերի վրա, ըստ Կահոնենի, ազդում է թափանցիկության ոչ բավարար մակարդակը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս