Դրա համար, տիկի՛ն Նաղդալյան, կա գրիչ, թուղթ
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ԱԺ-ում ներկայացրեց 2013թ. պետական բյուջեի ծախսերը: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը մի քանի հարցեր ուղղեց նախարարին, ով, սակայն, պատասխանեց հնչած հարցերի մի մասին:
Ա. Մինասյանը դժգոհեց՝ ասելով. «Նախարարը սովորության համաձայն՝ կիսատ է պատասխանում հարցերին»: Նրա այս դիտարկմանը միջամտեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ ասելով, թե հարցերը շատ են:
«Դրա համար, տիկի՛ն Նաղդալյան, կա գրիչ, թուղթ»,- հակադարձեց Ա. Մինասյանը: