
Կրիշտիանո Ռոնալդուն բաց կթողի Պորտուգալիայի հավաքականի հանդիպումը

«Ռեալի» կիսապաշտպան Կրիշտիանո Ռոնալդուն բաց կթողի Պորտուգալիայի հավաքականի հանդիպումը Գաբոնի հետ: Այս մասին հայտնում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի «Լևանտեի» (2:1) հետ հանդիպման ժամանակ Ռոնալդուի հոնքն արյունահոսել էր, իսկ ավելի ուշ նա փոխարինվել էր տեսողական խնդիրների պատճառով: Ամենայն հավանականությամբ հենց այս պատճառով ֆուտբոլիստը չի մասնակցի հավաքականի խաղին:
Նշենք, որ Գաբոն – Պորտուգալիա ընկերական հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին Երևանի ժամանակով 23:30-ին:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը