
Կլիշին բաց կթողի Իտալիայի հավաքականի հետ հանդիպումը

Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Գայել Կլիշին չի կարող մասնակցել Իտալիայի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը: Այս մասին հայտնում է Goal.com-ը:
«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը խնդիրներ ունի մեջքի հետ: Հավաքականի գլխավոր մարզիչ Լորան Բլանը Կլիշիի փոխարեն հրավիրել է «Բորդոյի» պաշտպան Բենուա Տրեմուլինասին:
Նշենք, որ Իտալիա – Ֆրանսիա հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը