Ավտոբուսի վթարի հետևանքով տուժած 8 մարդ դեռևս գտնվում է հիվանդանոցում
Երևան-Ստամբուլ մեկնող ավտոբուսի վթարից տուժածներից Գյումրիի հիվանդանոցում մնացել են 8-ը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը: Նրա փոխանցմամբ՝ հիվանդները գտնվում են Գյումրիի նորակառույց բժշկական կենտրոնում:
Անահիտ Հայթայանի հաղորդմամբ՝ հիվանդներից մեկը, ում վիճակը գնահատվում է կայուն ծանր, ցանկություն էր հայտնել Գյումրիից տեղափոխվել Երևան, քանի որ Երևանից է, և հետագա բուժումը շարունակել մայրաքաղաքում: «Մասնագետների կարծիքով՝ վիճակն այնպիսին էր, որ կարելի էր իրեն տեղափոխել: Նրան արդեն տեղափոխել են: Նա գտնվում է Երևանում»,- ասաց նախարարի մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք, որ վերջինիս մոտ ախտորոշվել էին գանգուղեղային վնասվածք, գլխի և ականջի բաց վերքեր, ինչպես նաև կոտրվածք:
Անահիտ Հայթայանի հաղորդմամբ՝ Գյումրիի հիվանդանոցում գտնվող 8 հիվանդներից երկուսը Վրաստանի քաղաքացիներ են. երկուսի վիճակն էլ բավարար է. «Մյուսները Հայաստանի քաղաքացիներ են, բոլորի վիճակն էլ բավարար է, դեպի ապաքինում են գնում»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին, ժամը 14:00-14:30-ն ընկած ժամանակահատվածում Երևանից Ստամբուլ մեկնող ավտոբուսը Երևան-Բավրա ավտոճանապարհի 166-րդ կմ-ի հատվածում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի մասից ու շրջվել: Տուժածներից 22-ը տեղափոխվել էր Գյումրիի նորակառույց բժշկական կենտրոն, իսկ 10 տարեկան ուղևորը՝ Գյումրիի ավստրիական մանկական հիվանդանոց։ Վթարի արդյունքում 45-ամյա Արաքսի Ղազարյանը մահացել էր: Թեթև վնասվածքներ ստացած մի քանի ուղևորներ էլ Գյումրիի բժշկական կենտրոնում և Աշոցքի հիվանդանոցում առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս էին գրվել:
Աշոցք գյուղի «Տիրամայր Նարեկ» բժշկական կենտրոնում ստացել են առաջին բուժօգնություն և դուրս գրվել:
1. Բրուտյան Սուսաննա
2. Կզլգյոզյան Օվսաննա
3. Մխիթարյան Թամարա
4. Իսրաելյան Աննա
5. Գևորգյան Արմինե
6. Եպիսկոպոսյան Էդիկ
7. Մանուկյան Կարեն
8. Մանուկյան Ալլա
9. Սարգսյան Աիդա
Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն են տեղափոխվել.
1. Աբովյան Թամարա
2. Այվազյան Վարուժան
3. Առաքելյան Վարդուհի
4. Բաղդասարով Ռուբեն
5. Բարսեղյան Վարդան
6. Իսկանդարյան Մարինե
7. Իսրաելյան ԼուսինեԻրակլի Նիզարաձե
8. Խաչատրյան Թեհմինե
9. Խաչատրյան Քրիստինե
10. Մալխասյան Հրաչ
11. Մալխասյան Ստելլա
12. Մարտիկյան Մարգարիտ
13. Մելքոնյան Ելիզավետա
14. Մկրտչյան Խաչատուր
15. Նինջարաձե Լեռի
16. Պետրոսյան Նազելի
Աշոցք գյուղի «Տիրամայր Նարեկ» բժշկական կենտրոն են տեղափոխվել.
1. Մուրադյան Երազիկ
2. Սարգսյան Մարիետա
3. Սիրանյան Անահիտ
4. Եպիսկոպոսյան Սեդա
5. Ստեփանյան Բենիամին
6. Մկրտչյան Ռուբեն