Բաժիններ՝

Ֆինանսների նախարարը՝ ֆինանսների մասին

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի խոսքով՝ եթե իրենք արհեստականորեն և թռիչքաձև բարձրացնեն աշխատավարձերը, ապա դա կունենա երկու հետևանք՝ գնաճը տնտեսության մեջ և աշխատատեղերի կրճատման վտանգը:

«Եվ մենք կարող ենք հայտնվել այնպիսի իրավիճակում, ինչպիսին այսօր Հունաստանն է, որտեղ վերջին քսան տարիների ընթացքում էապես բարձրացվեց պետական համակարգից տրվող եկամուտների և տրանվերտների մակարդակը և այժմ Հունաստանը չի կարողանում այդ հարցերը տևականորեն լուծել»,- ասաց Վ. Գաբրիելյանը:

Վերջինիս ասելով՝ պետք է հավասարակշռել մոտեցումները, որպեսզի չվնասեն այդ աշխատավարձը ստացող մարդկանց: Ֆինանսների նաախարարը, սակայն, չմոռացավ ավելացնել, որ առաջիկա հինգ տարիներին կառավարությունը կրկնապատկելու է նվազագույն աշխատավարձի չափը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս