Բաժիններ՝

Փոթորիկ՝ մի բաժակում

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով Կառավարության կողմից ԱԺ ներկայացված «Եկամտային հարկի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին՝ ԱԺ-ում նշեց, թե դա փոթորիկ է մի բաժակում:

«Ինչների՞դ  էր պետք այն: Պետք է միայն մի դեպքում՝ երբ մենք ուզում ենք, որ կուտակայինն աշխատի՝ աստիճանաբար նվազեցնելով պետական կենսաթոշակի բեռը»,- ասաց նա՝ նկատելով, թե անելու ենք այնպես, ինչպես Ռուսաստանը, իսկ հետո՝ փոշմանենք:

Ըստ Հ. Բագրատյանի՝ այդ օրինագծում որոշ նպաստների հետ կապված կան մի շարք անհասկանալի հարցեր, ինչպես օրինակ, հղիության նպաստների ծախսերը: «Լավ, եթե ընդունում ենք սխալ բաներ, ապա  երկրորդ կարգի ածանցյալ սխալներ  էլ չանենք, այդ պատճառով կարծում եմ՝ այս օրենքի փոփոխություններն ընդունելը  վաղաժամկետ է, լավ չի մշակվել, այստեղ կան լուրջ պրոբլեմներ»,- ասաց Հ. Բագրատյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս