Վթարի է ենթարկվել «Գեներալի աղջիկը» ֆիլմի դերասաններից մեկը (լուսանկարներ)

Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, ժամը 03:30-ի սահմաններում, Ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում ավտովթար է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 3-ի սահմաններում, Երևան քաղաքի Կոմիտասի 24/3 հասցեի բնակիչ, 22-ամյա Ռաֆիկ Խաչատրյանը, վարելով «Կրայսլեր» մակնիշի 60 QQ 888 համարանիշի ավտոմեքենան, Երևան–Իջևան ավտոճանապարհի 87-րդ կմ հատվածում՝ Դիլիջանի ոլորաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և 100 մ վթարային իրավիճակով հայտնվել է անտառում:

Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Կարեն Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները, որոնք իրենց աշխատանքը կատարելուց հետո հեռացել են: Ավտոմեքենան ձորից դուրս բերելու համար ամբողջ աշխատանքը կատարվել է վարորդի և նրա ընկերների կողմից: Ի դեպ, ավտոմեքենան եղել է կասկո արված:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իր տեղեկություններով, վարորդը «Գեներալի աղջիկը» ֆիլմի դերասաններից է:

shamshyan.com

Տեսանյութեր

Լրահոս