ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ն ընդհանուր հայտարարի՞ են գալիս
168.am-ի հարցին, թե այսօր տեղի ունենցած ԲՀԿ-ՀԱԿ բանակցություններում արդյո՞ք քննարկվել է առաջիկա նախագահական ընտրություններում միասնական թեկնածուով հանդես գալու հարցը, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Անձերի վերաբերյալ որևէ քննարկում չի եղել, ավելին՝ ՀԱԿ-ի քննարկումից որևէ հարցի չեմ պատասխանելու, որևէ հարցի որևէ շեշտադրման, որևէ ենթատեքստով չեմ պատասխանելու: Քննարկումները շարունակվելու են»:
Մեր այն դիտարկմանն ի պատասխան, թե ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չի բացառել միասնական թեկնածուով հանդես գալու հանգամանքը, Ն. Զոհրաբյանն ասաց. «Ասացի՝ ՀԱԿ-ի հետ քննարկումներում ավելի քան ասացի, որ ոչինչ չեմ ասելու, քննարկումները շարունակվում են: Ոչինչ չեմ ասելու»:
Իսկ լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք որևէ հարցում ընդհանուր հայտարարի եկե՞լ են ՀԱԿ-ի հետ, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Եթե չգայինք, ուրեմն՝ քննարկումները չէին շարունակվի»: