
Հայաստանում կայացավ առաջին Model Party-ին (լուսանկարներ)

Հայաստանում առաջին անգամ տեղի է ունեցել Model Party: «Club 12» ակումբում մոդել Զառա Մինասյանն իր ընկերների հետ պարում և ուրախանում էր իր կազմակերպած երեկոյի ընթացքում: Երեկոյին ներկա էին Զառա Մինասյանի աշխատանքային ընկերները՝ մոդելներ, լուսանկարիչներ, ամենամտերիմ մարդիկ:
«Ակումբն իմ ընկերոջն էր պատկանում: Մենք ընկերներով հաճախ ենք այդտեղ լինում՝ պարում ենք, ուրախանում: Լինելով Փարիզում՝ ընկերս մասնակցել էր Model Party-ի և առաջարկեց ինձ նման մի երեկո կազմակերպել այստեղ: Տրամադրեց ինձ ակումբը, և ես կազմակերպեցի երեկոն: Շատ լավ անցավ, և մտադրություններ ունեմ կրկին կազմակերպել՝ այս անգամ արդեն հատուկ շոու-ծրագրով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց մոդել Զառա Մինասյանը: