Դոլարը շարունակում է թանկանալ
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` նոյեմբերի 12-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 410.02 դրամ։ Ամերիկյան արժույթը նախորդ առևտրային օրվա համեմատ թանկացել է 0,07%-ով: Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 2.770.000 դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 407-409 դրամով և վաճառվում է 411-412 դրամով: