Բաժիններ՝

Հայաստանում էլեկտրոնային ստորագրություն ունի 10.000 մարդ

Հայաստանում էլեկտրոնային ստորագրություն սկսել է տրամադրվել դեռևս 2009 թվականից: Էլեկտրոնային ստորագրության տրամադրման առաջին տարում մեր երկրում նման ստորագրություն էր ձեռք բերել ընդամենը 150 քաղաքացի:

Տարիների ընթացքում, սակայն, էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու նկատմամբ հետաքրքրությունն ավելացել է, քանի որ էլ. ստորագրության առկայությունը հնարավորություն է տալիս անհատին էլեկտրոնային միջավայրում տարբեր գործարքներ իրականացնել, ինչը ներկայիս տեխնոլոգիական դարաշրջանում բավական հեշտացնում է աշխատանքը հատկապես բիզնես միջավայրում:

Այսօր արդեն Հայաստանում էլեկտրոնային ստորագրություն ունի 10.000 մարդ: Այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի ղեկավար Արթուր Ղուլյանը: Ըստ նրա՝ էլեկտրոնային ստորագրության հարցում աճը նկատելի է, այն հատկապես առաջիկայում առավել կաճի, քանի որ 2013 թվականի հունվարից 1-ից եկամտահարկի գծով հաշվետվություններն ընկերությունները պետք է ներկայացնեն բացառապես օնլայն եղանակով, թղթային կրիչով հաշվետվությունների ներկայացում արդեն չի նախատեսվում:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս