Ոչ մի դիմում չի ստացվել

Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթին մասնակցելու համար դեռևս ոչ մի դիմում չի ստացվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ բժշկական համալսրանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են սկսած նոյեմբերի 7-ից մինչև դեկտեմբերի 6-ը: Հիշեցնենք նաև, որ ռեկտորի պաշտոնը թափուր էր մնացել նախկին ռեկտոր Դերենիկ Դումանյանի` այս տարվա հունիսի 16-ից ՀՀ առողջապահության նախարար նշանակվելուց հետո: Համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել բուհի պրոռեկտոր Սամվել Ավետիսյանը, իսկ նոյեմբերի 5-ին`բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանին:

Տեսանյութեր

Լրահոս