Բաժիններ՝

Տնտեսական աճը՝ 5 տոկո՞ս

Տարածաշրջանի՝ նավթ և գազ ներմուծող երկրներում (այդ թվում՝ Հայաստանում) տնտեսական աճը 2012-ին կայուն կերպով կպահպանվի 5%-ի վրա, իսկ 2013-ին՝ կհասնի մինչև 5.8%։ Այս մասին նշված է ԱՄՀ «Տարածաշրջանային տնտեսության զարգացման հեռանկարները. Կովկաս և Կենտրոնական Ասիա» զեկույցում։

Վերը նշված երկրների մեջ, Հայաստանից բացի, ընդգրկված են նաև Վրաստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը։ Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները նշում են, որ կանխատեսման հիմքում ընկած են Ռուսաստանից իրականացվող դրամական փոխանցումների վերլուծությունը և բորսայական ապրանքների բարձր գները։

Հիշեցնենք, որ ԱՄՀ-ի այս կանխատեսումները չեն համընկնում ՀՀ կառավարության ընթացիկ գնահատականների և կանխատեսումներն հետ։ Այսպես, վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջերս նշել էր, որ ՀՆԱ-ի աճն արդեն իսկ կազմում է 6%։ Իսկ ավելի վաղ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել էր այս տարվա համար ապահովել 7% տնտեսական աճ։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս